Հարկադիր կատարման ծառայությունը պատրաստել է իրազեկման հերթական հոլովակը՝ «Ինչպե՞ս մասնակցել հարկադիր էլեկտրոնային աճուրդին» վերտառությամբ:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքն անդրադարձել է «Federbet» միջազգային կազմակերպության տարածած լուրերին: ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը հանդես է եկել հայտարարությամբ:
«Կոռուպցիան» այն բառն է, որն ամենից ավելի լավ է ամփոփում Բրազիլիայի՝ 2017 թվականի արդյունքները:
Այսօր՝ նոյեմբերի 10-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Apple կորպորացիան խոստովանել է iPhone X-ի սենսորային Էկրանի հետ կապված խնդիրների առկայությունը, որոնց պատճառով ցուրտ եղանակին սմարթֆոնը դադարում է արձագանքել հպմանը:
House of Cards ամերիկյան սերիալից և բազմաթիվ հոլիվուդյան ֆիլմերից հայտնի կինոդերասան Քևին Սփեյսիի 30 տարվա վաղեմության մանկապղծության սկանդալը դրդեց այլոց նույնպես հրապարակել իրենց պատմությունները:
«Ի վերջո, տարկետման իրավունքի վերացումից հետո ահռելի մեծ թվով զինծառայողներ չեն, որ համալրելու են բանակը»:
Գյուլագարակի երկու բնակիչ ապօրինի հատել են 19 ծառ:
«Յուվենթուսի» և Իտալիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Ջորջիո Կելինին վստահ է, որ Պեպ Գվարդիոլայի տակտիկան ոչնչացրել է պաշտպանների մի ամբողջ սերունդ: Նա գտնում է, որ այսօր Իտալիայում չկան Բոնուչիի կամ Բարձալիի արժանի փոխարինողներ:
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց զինվորական ծառայությունից խուսափած անձանց գումարի դիմաց քրեական պատասխանատվությունից ազատվելու հնարավորություն տվող օրենքի գործողության ժամկետը երկարացնելու օրենսդրական նախաձեռնությանը:
Հարցին, թե՝ ի՞նչ եք կարծում՝ իշխանություններն այդ հարցում ինչ-որ զիջումների կգնա՞ն, Վ. Վարդանովը պատասխանեց, որ ինքը լիներ, չէր զիջի. «Ցավոք, իշխանություններից ոչ մեկի հետ կապ չունեմ, թե չէ գոնե կհամոզեի նման բան չանել»:
Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը նոյեմբերի 10-ին ընդունել է «Բազմազանությամբ Արեւելք» կազմակերպության ներկայացուցչին։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Սերոբ Մխիթարյանը հանցագործության մասին սուտ մատնություն է կատարել` ՀՀ Շիրակի մարզի դատախազության դատախազին հանիրավի մեղադրելով պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ:
Սաուդյան Արաբիայի եւ Իրանի միջեւ սրվող հակամարտությունը եւ դրա հետեւանքով Լիբանանում սկսվող ճգնաժամը նոր վտանգներ են պարունակում տարածաշրջանի հայ եւ ընդհանրապես քրիստոնյա համայնքների համար: Միացյալ Նահանգներն իր հերթին կողմերին ուղղված խաղաղության կոչ է արել:
Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհուրդը չի կիսում տարկետման իրավունքը սահմանափակող օրինագծին դեմ հանդես եկող ուսանողների մոտեցումները:
Ամերիկացիների շուրջ 82 տոկոսը վերստին կքվեարկեր Դոնալդ Թրամփի օգտին:
Նոյեմբերի 10-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ գնդապետ Վլադիմիր Գասպարյանը օրինականության ամրապնդման ու հանցավորության դեմ պայքարի գործում սերտորեն համագործակցելու համար պարգևատրեց Հայաստանի Հանրապետության իրավապահ գերատեսչությունների մի խումբ ծառայողների:
Հայաստանի կրթական համակարգում բովանդակային փոփոխություններ իրականացնելու հիմնական ձևերից մեկը դասացուցակում նոր առարկաներ ներառելն է։ Մեզ մոտ ավելի շատ կարևորվում է ինչ-որ բաների մասին սովորեցնելը, քան այն, թե ինչ ձևերով ենք սովորեցնում։
«Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը հաջորդ ամառ կարող է տեղափոխվել «Ռեալ»: Բելգիացի կիսապաշտպանը հերթական ուժեղ մրցաշրջանն է անցկացնում «Չելսիում», ինչի պատճառով «Արքայական ակումբի» հետաքրքրությունը նրա նկատմամբ միայն աճում է:
Եղունգների գեղեցկությունն ու ամրությունը կարող են տուժել մի խումբ գործոնների ազդեցությամբ։ Դրանց աճը կարող է դանդաղել, դրանք կարող են ավելի թույլ դառնալ, հաճախակի կոտրվել։
Նոյեմբերի 10-ին, ժամը 15:20-ին ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Լոռի բերդ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել է Գյումրիի Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի ընթացքը: Զեկուցվել է, որ ներկայումս իրականացվում են Շիրազի, Հակոբյան և Աբովյան փողոցների վերականգման նախագծային աշխատանքները, որոնց ավարտից հետո կմեկնարկեն ենթակառուցվածքների շինաշխատանքները:
Դորտմունդի «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, ով ներկայումս գլխավորում է «Լիվերպուլը», խոստովանել է, որ կարոտում է գերմանական ակումբը: Կլոպը հեռացավ «Բորուսիայից» 2014-15թթ. մրցաշրջանի ավարտից հետո: Այդ մրցաշրջանը թիմի համար անհաջող ստացվեց, այն գրավեց 7-րդ տեղը մրցաշարային աղյուսակում:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 14-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի` Ռոստոմի, Տոլստոյի, Աղյուսագործների, Շարա-Տալյան, Այգեստան 3-ից-8-րդ, Արհեստավորների 1-ին փողոցների, Զավարյան փող. 20-ից-64, Քաջազնունի փող. 16-ից-110, Նար-Դոսի փող. 30-ից-145, Քրիստափորի փող. 10-ից-140, Վարդանանց փող. 20-ից-130, Ալեք Մանուկյան փող. 8, 10, Խորենացի փող. 47/7 համարների ջրամատակարարումը:
Ինչպես հաղորդում է իսպանական Sport պարբերականը, «Բարսելոնայի» ֆուտբոլիստները գտնում են, որ թիմի նախկին հարձակվող Նեյմարը պրոբլեմներ ունի ՊՍԺ-ում: Այդպիսի եզրահանգում են նրանք կատարել Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստի՝ վերջերս «Բարսելոնա» կատարած այցի ժամանակ, որտեղ նա հանդիպել է իր նախկին թիմակիցների հետ: Նեյմարը, ինչպես միշտ, ուրախ է եղել և կատակել է:
«Կին» միջազգային կինոփառատոնը 14-րդ անգամ մեկ հարթակում կհամախմբի աշխարհի տարբեր երկրներում ստեղծագործող կին կինոռեժիսորների: Փառատոնին կներկայացվի 60 ֆիլմ 20 երկրից: Այն այս տարի կանցկացվի նոյեմբերի 14-18-ը: Բացումը տեղի կունենա նոյեմբերի 14-ին ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում։
ՀՀ Գեղարքունիքի մարզում օգոստոսի 25-ին տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացված հանձնարարականների կատարման ընթացքն այսօր վարչապետ Կարեն Կարապետյանին է ներկայացրել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը:
ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանին կարող է ամռանը հեռանալ ակումբից, իսկ նրա տեղը կզբաղեցնի Ալվարո Մորատան «Չելսիից»:
Այսօր ժամը 18:00-ին նշանակված էր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որի օրակարգում ներառված էին նաև «Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծերը (երկրորդ ընթերցում):
Կատալոնիայի խորհրդարանի խոսնակ Կարմե Ֆորկադելը դուրս է եկել բանտից՝ գրավ վճարելով 150 հազար եվրոյի չափով: