Վիետնամի կենտրոնական մասում մոլեգնող «Դամրի» թայֆունը վերջին երեք օրվա ընթացքում առնվազն 44 մարդու կյանք է խլել, եւս 19 հոգի անհայտ կորած է համարվում:
ՀՀ դատախազության ստորաբաժանումների կողմից ուսումնասիրության առարկա են դարձել 05.11.2017թ. Հայաստանի Հանրապետության բոլոր տասը մարզերում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում առերևույթ ընտրական բնույթի հանցագործությունների (ՀՀ քրեական օրենսգրքի 149-154.8-րդ հոդվածներ) 47 դեպքերի վերաբերյալ հաղորդումներ:
Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) համաժողովում Վիետնամի նախագահության տարվա գլխավոր միջոցառումը՝ ԱԽՏՀ-ի տնտեսությունների ղեկավարների շաբաթը՝ «Նոր շարժիչ ուժի ստեղծում, միավորում հանուն ընդհանուր ապագայի» նշանաբանով, նոյեմբերի 6-ին սկսվում է Վիետնամի Դանգանգ ծովափնյա քաղաքում:
«Կառավարությունը հաշվարկել է, որ 2014 թվականին ունենալու ենք 3.5 տոկոսանոց գնաճ, ինչքանո՞վ է արժանահավատ այս գնահատականը, կարո՞ղ եք հաստատել, որ այդ հանգամանքի բերումով լայն սպառման մի շարք ապրանքներ թանկանելու են՝ սուրճ, կարագ, և այլն»,- այսօր Ազգային ժողովում 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս հարցով ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանին դիմեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկել Փաշինյանը:
Արմավիրի մանկապարտեզում տեղի ունեցած միջադեպի ողջ ընթացքը, զարգացումներն ու հանգուցալուծումը:
2018 թվականի պետական բյուջեի նախագծով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացվելու է 408.7 միլիարդ դրամ, որը գրեթե նույնն է, ինչ 2017 թվականի բյուջեի հատկացումներն էին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել եւ բանակցություններ վարել ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ։
«ՏաԹևեր» ճոպանուղին և SKY CLUB ակումբը համատեղ պարապլաներային թռիչքներ կկազմակերպեն Տաթևում:
Գեղարքունիքի մարզի խոշորացված երկու համայնքներում՝ Ճամբարակում եւ Վարդենիսում, նոյեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունները ի հայտ բերեցին նոր ղեկավարների կամ համայնքի ղեկավարի ընտրություններում ձախողվեցին նախկին երկու քաղաքապետերը՝ Ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանը եւ Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը, ովքեր մի քանի ընտրաշրջան ղեկավարել են իրենց քաղաքները:
Հայաստանում ներդրումների գալ-չգալը երբեք նման վարկանիշներով պայմանավորված չի եղել։ Այսինքն՝ նախկինում Հայաստանում ներդրումները եկել են հիմնականում սեփականաշնորհմամբ։
Բելգիայի դատարանը որոշակի պայմաններով ազատել է Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնին ու նրա չորս զինակիցներին: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը: Ըստ նրա տեղեկատվության՝ լսումները տեւել են ավելի քան 10 ժամ: Պուչդեմոնը եւ կատալոնյան կառավարության նախկին անդամներն ազատվել են մինչեւ եվրոպական կալանագրի կատարման վերաբերյալ որոշման ընդունումը, որը տրվել է Իսպանիայի կողմից:
Հայաստանում բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող մի շարք փոփոխություններով նախատեսվում է սահմանել բակալավրիատում կրթության նոր, միջազգային մեթոդաբանություն: Առկա ուսուցման համակարգում սովորող ուսանողին կտրվի ընտրության հնարավորություն՝ կրթությունը կազմակերպել 4-6 տարի ժամանակում, իսկ հեռակա ուսուցման համակարգում սովորողին՝ 4-8 տարում:
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 01:57-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Աէրացիա փողոցի թիվ 1 տնակում: Դեպքի վայր է երկու մարտական հաշվարկ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 6-ին ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
Գեղարքունիքի մարզի Շողակաթ խոշորացված համայնքում նոյեմբերի 5-ին կայացած ընտրությունների արդյունքում համայնքի ղեկավարի պաշտոնում, նախնական տվյալներով, ընտրվել է նախկին Շորժա համայնքի ղեկավար, ՀՀԿ անդամ Սուլիկո Շուշանյանը:
Ռուսաստանում նոյեմբերի 5-ից փոխվել են ինքնաթիռներով ձեռքի ուղեբեռի տեղափոխման դաշնային կանոնները։
Նոյեմբերի 5-ին՝ ժամը 18:09-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղում այրվում է տան տանիք։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Թուրք լրագրող Ամբերին Զամանը ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության հուշակոթողի մոտ արված լուսանկար է հրապարակել: Հայտնի լրագրողը Twitter-ում կատարած հրապարակմանը կից օգտագործել է «Հայոց ցեղասպանության հոշակոթող», «Բոստոն», «այլևս երբեք» (#ArmenianGenocide memorial, #Boston, #neveragain ) հեշթագերը:
Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ պայթյունի հետևանքով ստացած բեկորային վնասվածքներից ժամկետային զինծառայող, շարքային Հրանտ Մանգասարյանի մահվան, ևս երկու զինծառայողների վիրավորվելու դեպքի առթիվ։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 06-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Նոյեմբերի 5-ին ողբերգական հետեւանքներ ունեցած հրաձգության հերթական դեպքը ցնցել է ԱՄՆ-ը. Տեխասի եկեղեցում կատարված սպանդի հետեւանքով զոհվել է 26 մարդ:
Նոյեմբերի 5-ին՝ ժամը 20:39-ին, ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Հորս գյուղի մոտակա սարերում քաղաքացիներ են մոլորվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Երևան քաղաքում որպես բնակարանային պայմանների կարիքավոր հաշվառված ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի` հաշմանդամության 1-ին խմբի զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների անօթևան ընտանիքներին սեփականության իրավունքով անհատույց բնակարաններով ապահովելու նպատակով` ՀՀ պաշտպանության նախարարության կողմից էլեկտրոնային գնումների եղանակով հայտարարվել են կառուցված և կառուցվելիք մեկ, երկու և երեք սենյականոց բնակարանների ձեռքբերման մրցույթներ:
Նոյեմբերի 5-ին, ժամը 21:29-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում գտնվող «Մուսալեռ» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Lego մանկական ընկերությունը հայտարարել է կոնստրուկտորի նորացված հավաքանիի առաջիկա թողարկման մասին:
Հայոց պատմության մի ողջ ժամանակաշրջան կներկայացվի համաշխարհային հեղինակավոր մշակութային կենտրոններից մեկում` Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում:
Disney ընկերությունը հրապարակելէ «Առյուծ արքան» մուլտֆիլմի կինոտարբերակի վերջնական դերասանական կազմը:
Մեսսի-Ռոնալդու հակամարտության պատմությունը ծանոթ է գրեթե բոլոր ֆուտբոլասերներին: Մարզաձևի սիրահարները կարող են բերել հարյուրավոր պատճառներ, թե ինչու են Ռոնալդուն կամ Մեսսին լավագույնը: Այս մասին խոսել են բազում հայտնի ֆուտբոլիստներ, վերլուծաբաններ և հենց իրենք՝ ֆուտբոլիստները:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 6-ին ժամը 12.00-18.00 կդադարեցվի Շիրակի մարզի` Գյումրի քաղաքի Անի թաղամասի և Հովունի, Մայիսյան, Հացիկ, Շիրակ, Նոր Ախուրյան համայնքների ջրամատակարարումը:
Samsung սմարթֆոնների հարավկորեական արտադրող ընկերությունը 2017 թվականի երրորդ եռամսյակում, ինչպես եւ դրան նախորդած եռամսյակում դարձել է սմարթֆոնների համաշխարհային մատակարարումների առաջատարը՝ տարեկան արտահայտությամբ մատակարարելով 9,5 տոկոսով ավելի շատ հեռախոսներ՝ 83,3 մլն հատ: