The New York Times-ի նոր սկանդալային հրապարակումը անդրադառնում է ամերիկացի հայտնի stand-up comedy ժանրի կատակերգու Louis C.K.-ի դեմ ներկայացված 5 կանանց սեռական ոտնձգությունների մասին վկայություններին:
Կոլումբիացի հայտնի երգչուհի Շաքիրան մի շարք համերգներ է չեղարկել Եվրոպայում ձայնալարերի խզվելու պատճառով:
Ընթացիկ տարվա տասն ամսվա ընթացքում՝ հունվարից մինչեւ հոկտեմբեր ներառյալ, 156 հազար 23 մարդ է մուտք գործել Գերմանիա, որոնք հավակնում են փախստականի կարգավիճակի. միայն հոկտեմբերին գրանցվել են 15 հազարից փոքր-ինչ ավելի ժամանածներ:
Հայաստանի Համախառն ներքին արդյունքն այս տարվա հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5.9 տոկոսով: Վերջին չորս տարիների կտրվածքով այս ցուցանիշն ամենաբարձրն է. 2014թ. առաջին կիսամյակում նախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ն աճել էր 2.5 տոկոսով, 2015 թվականին`4 տոկոսով, իսկ 2016թ.`3.5 տոկոսով:
Թուրքական ռազմարդյունաբերական «ASELSAN» ընկերությունը ներկայացրել է սեփական արտադրության «SARP» տեսակի հեռակառավարվող հակատանկային համակարգի արդիականացված տարբերակը:
«Որպեսզի բանակցությունները շարունակվեն, որոնք այսօր Ադրբեջանի սրտով են, Ադրբեջանը պետք է համաձայնի այդ պայմանավորվածությունների կատարմանը»,- ասաց Ս. Տարասովը:
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը նշել է մոլորակի երեք լավագույն ֆուտբոլիստներին: Լիոնել Մեսսիից և Կրիշտիանու Ռոնալդուից բացի՝ նրա ցուցակում է գտնվում նաև ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը:
«Շատ հուսադրող և ուրախալի է, երբ երկու կարևոր ոլորտներ, տվյալ դեպքում՝ մշակույթի և առողջապահության, համագործակցում են նույն նպատակի համար»,- նոյեմբերի 10-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի բարեգործական համերգի ժամանակ 168.am-ի հետ զրույցում ասաց «Երազ» բարեգործական հիմնադրամի Կարինե Մխիթարյանը:
Թուրքիայի խորհրդարանի նախագահ Իսմայիլ Քահրամանը 2016 թվականին պետական բյուջեի փողերով ամենաշատ նվերներ բաժանած պաշտոնյան է դարձել Թուրքիայում:
«Որևէ քաղաքական ուժ պարտավոր չէ մտածել քաղաքական այլ ուժերի մասին: Դա քաղաքական պայքար է, և քաղաքական գործունեությունը միայն Ազատության հրապարակը չի, միայն նախընտրական ժամանակահատվածը չի»:
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը հայտարարել է, որ կոնֆլիկտներ չունի թիմի գլխավոր մարզիչ Ունայի Էմերիի և թիմակից Էդինսոն Կավանիի հետ: Իսպանացի մասնագետի և ուրուգվայցի հարձակվողի հետ բրազիլացու լարված հարաբերությունների մասին շշուկները վերջին ժամանակներս ավելի հաճախ են սկսել հայտնվել ԶԼՄ-ներում:
Սննդաբանները խորհուրդ են տալիս ավոկադոն ներառել սննակարգ, քանի որ այն մի շարք օգտակար հատկություններ ունի։
«Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը պատմել է, թե ում է համարում առաջնության լավագույն ֆուտբոլիստ: Ըստ բելգիացու կարծիքի՝ տվյալ պահին լավագույն ֆուտբոլիստն ԱՊԼ-ում հանդիսանում է իր համերկրացին՝ «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն:
Հայաստանում հաստատված սիրիահայ կանայք չպետք է նորից հայացքն ուղղեն այլ երկրներ: Նրանք կարող են աջակցություն զգալ և հաջողության հասնել հայրենիքում: Այս հորդորն է նրանց հղում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից մինչ Քուվեյթի կլինիկա հասած, սեփական բժշկական կենտրոնը հիմնած և հայրենիքում հաջողության հասած քուվեյթահայ գործարար Հելեն Ազարյանը, ով «Կանանց մտերմիկ զրույց» խորագրով հանդիպմանը հաջողակ պատմությամբ կիսվեց և իր փորձառությունը փոխանցեց սիրիահայ կանանց:
«Հնդկացիները» մտադիր են «Մանչեսթեր Յունայթեդից» ձեռք բերել կիսապաշտպան Անդեր Էրերային: «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի առաջնայնությունը տրանսֆերային շուկայում այս պահին հանդիսանում է միջին գծի ուժեղացումը:
Խարդախության կասկածանքով ոստիկանություն բերման ենթարկվածի մոտ թմրամիջոց հայտնաբերվեց. բացահայտվեց անօրինական թմրաշրջանառության հերթական դեպքը:
Թուրքիայում բնակվող ազգային փոքրամասնությունները, այդ թվում և հայերը, մեր օրերում դժվարանում են օգտվել միջազգային երաշխիքներից և քաղաքացիական իրավական նորմերից բխող շատ օրենքներ:
«Գլխավոր մեծ կոռուպցիոն ճեղքը բժշկական ոլորտում, որով մարդիկ ազատվում են բանակից, բաց թողած, խոսում ենք տարկետումը վերացնելու մասին։ Լավ կլիներ, իհարկե, որ բոլորը հավասար գնային ծառայեին, բայց մենք գիտենք, որ այսօր այդպես չէ, և այդպես չի լինելու, եթե տարկետումը վերացնենք»։
«Չելսիի» նախկին կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը կարծիք է հայտնել, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն մեղավոր չի լինի այն դեպքում, եթե ընթացիկ մրցաշրջանի արդյունքներում մանկունյանցիները չկարողանան դառնալ Անգլիայի չեմպիոն:
Այս օրերին Դիլիջանում անցկացվում է ամենամյա Բիզնես ինովացիոն միջազգային ֆորումը: Ֆորումի մասնակիցները ԻՏՁՄ-ի նախաձեռնությամբ երկօրյա համաժողովին քննարկում են ոլորտի զարգացման հնարավորություններն ու սպասվելիք մարտահրավերները:
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի է ունեցել 2018 թ. Հայաստանում անցկացվելիք 3 խոշոր միջոցառումների՝ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի, Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի և Երևանի հիմնադրման 2800-ամյակի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ խորհրդակցություն:
Ոստիկանների բացահայտած անօրինական թմրաշրջանառության շղթային ավելացել է նոր օղակ:
«Երևանյան հեռանկարներ» փառատոնի հրավերով Հայաստանում է աշխարհահռչակ երաժիշտներից կազմված, 9 «Գրեմմի» մրցանակակիր «Էմերսոն» լարային քառյակը, ովքեր այսօր՝ նոյեմբերի 11-ին, համերգային ծրագրով հանդես կգան Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ դահլիճում: Համերգին նախորդող մամուլի ասուլիսին աշխարհահռչակ երաժիշտները խոսեցին համերգի. հայաստանյան առաջին այցի տպավորությունների մասին, ինչպես նաև պատասխանեցին հարցերին:
«Հայաստան-Եվրամիություն առաջիկայում ստորագրվելիք համաձայնագիրը մի կողմից՝ Հայաստանին տալիս է ամեն ինչ, մյուս կողմից՝ ոչինչ»,- այսօրվա ասուլիսին նման տեսակետ հայտնեց Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, վերլուծաբան Արթուր Ղազինյանը:
Հնդկաստանի մայրաքաղաք Դելիի տեղական իշխանությունները քաղաքում առկա ծխի պատճառով ավտոմեքենաների օգտագործման հարցում մտցրել են սահմանափակումներ:
Նոյեմբերի 11-ին, ժամը 14:42-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը, տուժածներ չկան. մեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ֆրանսիայի հարավում ավտոմեքենան մխրճվել է ուսումնական կենտրոնի դիմաց գտնվող ամբոխի մեջ:
Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում կայացել է խառը մենամարտերի «Bellator 187» մրցաշարը:
Ոստիկանները բացահայտեցին բնակարանային գողությունները. կասկածյալը ճանաչում էր տուժածներին:
Նոյեմբերի 10-ին, ժամը 12.00-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Հասրաթյան և Մարտիրոսյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 54-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: