Բաժիններ՝

«Առողջապահության համակարգից 5 միլիարդ կրճատելը հիմնավորված չէ». Հակոբ Հակոբյան

«Դուք ճիշտ նկատեցիք, որ ծախսերի արդյունավետ օգտագործումն անընդհատ պրոցես է ու դրա կարիքը կա, ու մենք վստահ չենք, որ առողջապահության կամ ցանկացած ոլորտում ծախսերն արդյունավետ են օգտագործվում»,- այսօր Ազգային ժողովում 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը՝ դիմելով ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանին:

Միաժամանակ, նա դեմ արտահայտվեց, որ 2018-ին առողջապահության ոլորտին տրամադրվող հատկացումները կրճատվել են. «Հենց առողջապահության բնագավառում մենք այնքան ծախսերի խնդիր ունենք ավելացնելու, մենք այնքան խնդիրներ ունենք այդ համակարգում լուծելու, որ այդ համակարգից 5 միլիարդ կրճատելը հիմնավորված չէ գոնե տրամաբանորեն»:

Ի պատասխան՝ Ա. Ջանջուղազյանն ասաց. «Ես ձեզ վստահեցնում եմ, որ չեք գտնի մի բնագավառ, որտեղ կարիքները համապատսխանում են բյուջեով նախատեսված միջոցներին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս