
Տեխասում հրաձգության զոհերի թվում են հղի մի կին ու նրա երեք երեխաները. Daily Mirror

Սազերլենդ-Սփրինգսի բապտիստական եկեղեցում իրականացված հրաձգության ժամանակ հղի կին է զոհվել: Այդ մասին հայտնել է Daily Mirror-ը: Հրատարակության տվյալներով՝ կինը հղիության ութերորդ ամսում էր: Նրա հինգ երեխաներից երեքը, որոնք նրա հետ միասին գտնվում էին եկեղեցում, նույնպես զոհվել են:
Զինված տղամարդը (նախնական տվյալներով՝ 26-ամյա Դեւիդ Քելլին) բապտիստական եկեղեցու ծխականներին գնդակահարել է ինքնաձիգ հրացանից՝ եկեղեցում կիրակնօրյա արարողության ժամանակ:
Զոհվել է 26 մարդ. եկեղեցու ներսում գտել են 23 մարմին, երկուսը՝ շենքից դուրս, տուժածներից եւս մեկը մահացել է հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին: Իշխանությունները նախազգուշացնում են, որ զոհվածների թիվը կարող է աճել: Ամենատարեց զոհը 72 տարեկան էր, ամենաերիտասարդը՝ հինգ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: