Բաժիններ՝

Վայոց ձորում տղամարդը հակի թելից պատրաստած օղով խեղդել է մեկ այլ տղամարդուն, ապա դիակը կախել է առաստաղին ամրացված մետաղյա կեռից

Հուլիսի 12-ին, ժամը 17.10-ի սահմաններում, ոստիկանության Եղեգնաձորի բաժին էր հաղորդվել 1963 թ ծնված Վազգեն Սարգսյանի ինքնասպանություն գործելու մասին: Հուլիսի 21-ին ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:

Սակայն դատաբժշկական փորձաքննությամբ այլ պատկեր բացահայտվեց: Դատաբժշկական փորձագետի՝ հոկտեմբերի 9-ին ներկայացրած եզրակացությամբ՝ մահը վրա է հասել մեխանիկական շնչահեղձությունից՝ պարանոցը սեղմելու հետևանքով իսկ պարանոցի վերին երրորդականի մագաղաթանման ճմլման ակոսն առաջացել է օղի ներգործությամբ և ունի հետմահու ծագում, այսինքն Վազգեն Սարգսյանի մահը նրա նկատմամբ կիրառված բռնության հետևանք էր:

Քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ ՔԿ Վայոց ձորի մարզի քննչական վարչության, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Վայոց ձորի մարզային վարչության և Եղեգնաձորի բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ 1973 թ. ծնված Արտուշ Զ.-ն հուլիսի 12-ի առավոտյան, Վ. Սարգսյանի տան բակում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, կյանքից զրկելու դիտավորությամբ քաշքշել և հարվածել է նրան` պատճառելով մարմնական վնասվածքներ, ապա խեղդել է հակի թելից պատրաստած օղով:

Սպանությունը քողարկելու, Սարգսյանի մահն ինքնասպանության հետևանք ձևացնելու համար դիակը տեղափոխել է նրա նկուղ, որտեղ դարձյալ հակի թելից պատրաստված մեկ այլ օղով կախել է առաստաղին ամրացված մետաղյա կեռից:

Նոյեմբերի 2-ին, ժամը 15.40-ին, Արտուշ Զ.-ն ձերբակալվել, իսկ նոյեմբերի 5-ին կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:  Նախաքննությունը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս