![](/banners/BeFunky-design.jpg)
Իջևանում ֆուտբոլից հետո ծեծել են մրցավարին
![](https://168.am/wp-content/uploads/2017/11/14680971_1858707984348165_6243384993255126757_o.thumb_.jpg)
Նոյեմբերի 5-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Իջեւանում։ Ժամը 15։30-ի սահմաններում «Արմար» ֆուտբոլային մարզադաշտում տեղի ունեցել «Նիկար-02» և «Գեղաշեն-02» թիմերի հանդիպումը, ինչից հետո բռնության է ենթարկվել հանդիպումը սպասարկած մրցավարը։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ մի քանի հանդիսատես, «Նիկար-02» թիմի ղեկավար Արմեն Խաչատրյանի հետ վիճաբանել են խաղը սպասարկող գլխավոր մրցավար Դավիթ Մկրտչյանի հետ և հարվածներ հասցրել վերջինիս՝ պատճառելով վնասվածքներ:
Նրանց չի սթափեցրել նաեւ մարզադաշտում ոստիկանների ներկայությունը։ Դեպքի առնչությամբ Իջեւանի բաժնում հետաքննություն է սկսվել, մրցավարի նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։