Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է «Ատևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում և մի շարք այլ հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի այրուն՝ Ռաքել Դինքին է հանձնել «Շիրակ» հիմնադրամի «Հակամարտությունների կանխարգելման մրցանակը», որին արժանացել է «Հրանտ Դինք» հիմնադրամը:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) արձանագրում է Իրանի կողմից իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի (ՀՀԳԾ) պայմանների կատարումը:
«Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի փոփոխությամբ երեխայի խնամքում գտնվող մայրերն աշխատելու հնարավորություն կստանան, իսկ դայակի ծառայության դիմաց վարձատրության կեսը կվճարի պետությունը:
Այսօր ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերին։
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
Զիմբաբվեի նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին ավելի վաղ հայտրարած Ռոբերտ Մուղաբեն անձեռնմխելիություն է ստացել քրեական հետապնդումից, ինչպես նաեւ երկրում գտնվելու անվտանգության երաշխիք:
«Նույնիսկ ծիծաղելի էր, որ իմ կողմից հարգված մի երաժիշտ դիմեց հայ ժողովրդին, ասելով, թե ամերիկյան խնձորը վատն է, քանի որ Monsanto-ն է զբաղվում դրանով։ Monsanto-ն ընդհանրապես խնձորի հետ գործ չունի, նա հիմնականում 4-5 ուղղությամբ է զբաղվում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով Սերժ Թանկյանի գրառմանը, այս մասին ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը։
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ նոյեմբերի 23-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրասնպորտային միջոցների համար։
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի գլխավոր գործադիր տնօրեն Ժան Իվ Շարլիեի (Jean-Yves Charlier) գլխավորած պատվիրակությանը:
Times.am-ի տեղեկություններով մի քանի օր առաջ Նախիջևանի ադրբեջանական բանակի ստորաբաժանումներից մեկում տեղի է ունեցել մասսայական սպանություն:
2018 թվականի հունվարի 1-ից հիպոթեքային վարկից օգտվողների համար նորակառույց շենքերում բնակարան գնելու դեպքում եկամտահարկի վերադարձի արտոնությունից կկարողանան օգտվել միայն այն անձինք, որոնք 55 մլն դրամից ցածր արժողությամբ բնակարան ձեռք կբերեն, և վարկառուն կամ համավարկառուն չեն ունենա այլ բնակարան:
Պաշտոնական Անկարան գյուլենական շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենին արտահանձնելու նոր՝ յոթ հարցում է ուղարկել Միացյալ Նահանգներ, սակայն ԱՄՆ-ն որևէ քայլ այս կապակցությամբ չի ձեռնարկել:
Նոյեմբերի 23-ի առավոտյան, ՀՀ պետական սահմանի հարավ-արևմտյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի դիմաց` միջդիրքային տարածքում, ՀՀ զինված ուժերի զինծառայողները հայտնաբերել են ադրբեջանական զինված ուժերի զինծառայողի դիակ:
«Դա նրա սրբազան գործն է, հարկատուից էլ աշխատավարձ է ստանում իր ապարատով, հո ձրիակերների ապարատ չէ՞։ Պետք է հասնի վարչապետին, որ վարչապետը հանձնարարի՞ իրեն՝ սրանով զբաղվել»։
Իրաքի զինված ուժերի ներկայացուցչությունը նոյեմբերի 23-ին հայտնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներին Սիրիայի հետ սահմանի անապատում ոչնչացնելու գործողություն սկսելու մասին։
Ուշադրույթյուն. տեսանյութում պատկերված անձի հանցավոր գործողություններից տուժածները կարող են դիմել ոստիկանություն։
Նոյեմբերի 24-ի գիշերը շրջանների զգալի մասում, ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում, նոյեմբերի 25-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան, հովտային գոտում՝ ձնախառն անձրևի տեսքով:
Արցախում 2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին, 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշը 18.4 տոկոս աճ է արձանագրվել:
Մոսկվայում Արմեն Ջիգարխանյանի ղեկավարությամբ գործող թատրոնը հերքել է իր գեղարվեստական ղեկավարի հոսպիտալացման վերաբերյալ ԶԼՄ-ներում հայտնված տեղեկատվությունը:
Նախօրեից հատկապես Ֆեյսբուք սոցիալական ցանցում ակտիվորեն քննարկվում են ՀՀ Կենտրոնական բանկի կողմից ներկայացված 2018 թվականից շրջանառության մեջ ներդրվելիք երրորդ սերնդի թղթադրամների էսքիզները։
«Բոլորս հասկանում ենք, որ շատ բարդ խնդիր է, առավել ևս, որ կողմերից մեկի դիրքորոշումը, գիտենք՝ ինչպիսին է։ Այդ պայմաններում, բնական է, նա ամեն ինչ անելու է, որ ստատուս-քվոն պահպանվի»։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 23-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է:
Մեքսիկայում մի քանի բնակելի տուն է փլվել կառուցվող առեւտրական կենտրոնի փոսորակի մեջ:
Նոր տարվան ընդառաջ՝ «Արմենիա» ավիաընկերությունը չվերթերի գնային փոփոխություններ է իրականացրել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ավիաընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Օգանեսյանը ներկայացրեց, թե ինչ անակնկալ են պատրաստել իրենց ուղևորների համար:
ՆԱՏՕ-ն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ և կոչ է անում խուսափել իրադրության լարումից:
Խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին՝ Հանը հայտարարեց, որ ԵՄ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին և ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վերջին՝ ժնևյան հանդիպումը։
Մեր այն հարցին, թե Թուրքիայի կողմից S-400-ների ձեռքբերումն ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ մեզ համար, նա պատասխանեց, որ բանակցությունները դրական ընթացք են ունենում, բայց պետք է արձանագրել, որ S-400-ները դեռևս Թուրքիայում չեն:
Նոյեմբերի 15-ին Արգենտինայի ռազմածովային ուժերի կորած սուզանավի անձնակազմի անդամների ազգականներն ու ծանոթները հույս ունեն, որ իրենց հարազատները կփրկվեն, նրանք հավաքվում են Մար-դել-Պլատա քաղաքում գտնվող ռազմածովային բազայի մոտ՝ սպասելով նորությունների։
«Մանչեսթեր Յունայթեդ» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանտը խոսել է Մխիթարյանի` «կարմիր սատանաների» հայտացուցակից բացակայելու մասին: