«Ադրբեջանը այդքան էլ հետաքրքրված չէ ԵՄ-ին միանալու հարցով, նրան պետք է ԵՄ աջակցությունը՝ Արցախում պատերազմ սկսելու համար: Հարցն այն է, թե ԵՄ-ն կտա՞ այդ տեղեկանքը, թե՞ ոչ»:
Գերմանիայի ոստիկանությունը 100-ից ավելի իրեր է հայտնաբերել, որոնք Ջոն Լենոնի տնից հափշտակվել էին 2006 թվականին:
Իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեան կարող է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»: Մադրիդի «Ռեալը» դեռևս հետաքրքրված է մանկունյանցիների դարպասապահի ձեռքբերմամբ, չնայած Կեպա Արիսաբալագայի տրանսֆերի վերաբերյալ թվացյալ պայմանավորվածությանը:
Հայտնի System of a Down ռոք-խմբի մենակատար Սերժ Թանկյանը հանրությանը ներկայացրել է իր նոր նախաձեռնությունը. երգիչն այսուհետ զբաղվելու է նաև զարդերի արտադրությամբ:
Մադագասկարում ժանտախտի բռնկման դեմ պայքարը բարդանում է հիվանդների պահվածքից, որոնք բուժհաստատությունները լքում են ներարկումներից վախենալու պատճառով:
Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի Օտտավայում կայացած հանդիպմանը խմբի ղեկավար է ընտրվել Կանադայի խորհրդարանի պատգամավոր Բրայան Մեյը:
Միջին ամսական անվանական աշխատավարձը 2017-ի երկրորդ և երրորդ եռամսյակներում աճ է գրանցել:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Սևանի, Սիսիանի, Գորիսի, Արթիկի, Վայքի, Արագածի, Մարալիկի, Սպիտակի, Ճամբարակի, Արարատի, Աշտարակի, Թալինի, Դիլիջանի, Կոտայքի, Ապարանի, Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Տիգրանաշենի և Դիլիջանի ոլորաններին ձյուն է տեղում:
Նեյմարը չկա: ՈւԵՖԱ-ն ներկայացրել է 21-րդ դարի խորհրդանշական հավաքականը: Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի գլխավորությամբ «Բարսելոնայի» և «Ռեալի» ֆուտբոլիստներից կազմված թիմում ընդգրկվել են նաև Ֆիլիպ Լամը և Սթիվեն Ջերարդը: Կատալոնացիները ներկայացված են միանգամից 6 ֆուտբոլիստներով:
Անցյալ շաբաթ ես մի հոդված էի գրել Նյու Յորքի 5W հանրային կապերի ընկերության նախագահ Ռոն Թորոսյանի մասին, որը 60 հազար դոլարի պայմանագիր էր կնքել, որպեսզի PR աշխատանքներ կատարի Թուրքիայի Հանրապետության համար Միացյալ Նահանգներում:
Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան համատեղ հայտարարություն են ընդունել սիրիական հակամարտության հարցում այդ երեք երկրների հետագա համագործակցության առնչությամբ:
Buffer Blog-ի հեղինակ Բրայան Փեթերսը վերլուծության է ենթարկել Ֆեյսբուքում հրապարակումներ անելու նոր ռազմավարությունը և առանձնացրել է մի քանի կարևոր խորհուրդներ, որոնք կօգնեն 3 անգամ մեծացնել հասանելիությունը և ներգրավվածությունը:
«Յուվենթուսի» հարձակվող Պաուլո Դիբալան ոչ մի կանխատեսում չի արել ապագայի վերաբերյալ:
Լեհաստանի Բիդգոշչ քաղաքում ընթանում է ըմբշամարտի Մ 23 տարեկանների աշխարհի առաջնությունը:
Marketium.ru-ն գրում է, որ կարող է զարմանալի թվալ, սակայն որովայնի հատվածում մի փոքր ճարպ ունենալն օգտակար է առողջության համար։ Դրա առկայությունը վկայում է կնոջ առողջության մասին։
Հանրապետության Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցում ներկա է գտնվել «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը:
«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինիոն աջակցում է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային և գտնում է, որ իսպանացին կարող է հասնել այն նույն հաջողությանը, որին նա հասավ՝ աշխատելով կատալոնացիների հետ:
Հաշմանդամության խմբի փոփոխությունից դժգոհ քաղաքացին դիմել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին։
«Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը խոսել է Իտալիայի ազգային հավաքականի՝ ԱԱ 2018-ում չխաղալու և, մասնավորապես, Ջանլուիջի Բուֆֆոնի մասին:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դարձել է Ռոբերտ Շումանի ինստիտուտի լիիրավ անդամ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀԿ փոխնախագահ, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ են ընդունվել 05.11.2017թ.-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրողի ազատ կամքի և լրատվամիջոցի ներկայացուցիչների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը:
«Դիզայներների մրցույթը թաքուն չի եղել, Կենտրոնական բանկը բազմիցս հայտարարել է, որ լինելու է մրցույթ, մրցույթին կարող են մասնակցել բոլորը, այսինքն՝ դա գաղտնի չի եղել, մենք դրա մասին այնքան ենք խոսել, ինչքան հնարավոր չէ»
Ապահովագրական ընկերությունների միջոցով սոցիալական փաթեթի մատուցման նոր կարգն արդարացրել է ՀՀ առողջապահության նախարարության նախնական սպասումները:
Մեկ անգամ չէ, որ հայտնի ֆուտբոլիստ Չավին, ով հիմա խաղում է Քաթարի առաջնությունում, նշել է, որ կարիերան ավարտելուց հետո կցանկանա դառնալ մարզիչ:
Սոչիում Ռուսաստանի և Իրանի նախագահների հետ հանդիպմանը Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից ղարաբաղյան հարցը բարձրացնելու ցանկությունն ընթացք չի ստանա:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունը միայն Ռուաստանը կարող է լուծել:
Եգիպտոսի գլխավոր դատախազ Նաբիլ Սադիքը կարգադրել է ձերբակալել քսանինը մարդու, որոնք մեղադրվում են թուրքական հետախուզության հետ համագործակցելու մեջ:
«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությունը Թուրքիայի Գազիանթեփ (Այնթապ), Շանլըուրֆա (Ուրֆա) և Անկարա քաղաքներում «ստրուկների շուկա» է հիմնել, որտեղ վաճառում է եզդի կանանց և երեխաների:
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Ունայի Էմերին խոսել է այն մասին, որ թիմի ֆուտբոլիստ Նեյմարը հաճախ է այցելում գիշերային ակումբներ:
Սիրիայի խնդրով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան մտադիր է մինչեւ տարեվերջ միջսիրիական բանակցությունների երկու փուլ անցկացնել Ժնեւում: