
Արցախի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 18.4%-ով

Արցախում 2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին, 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշը 18.4 տոկոս աճ է արձանագրվել: Այս մասին տեղեկացնում է Արցախի ազգային վիճակագրական ծառայությունը: Նշենք, որ կիսամյակի կտրվածքով տնտեսական աճի ցուցանիշը 14.9 էր, հունվար-օգոստոսի ամիսներին՝ 17.2 տոկոս: