Բաժիններ՝

Մասսայական սպանություն՝ Նախիջևանի ադրբեջանական բանակի ստորաբաժանումներից մեկում. Times.am

Times.am-ի տեղեկություններով մի քանի օր առաջ Նախիջևանի ադրբեջանական բանակի ստորաբաժանումներից մեկում տեղի է ունեցել մասսայական սպանություն:

Ադրբեջանական բանակի սպաներից մեկը կոտորել է դիրքի ողջ անձնակազմին և դիմել փախուստի:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից դեպքի առնչությամբ դեռևս որևէ արձագանք չի եղել: Չի բացառվում, որ Ադրբեջանը հերթական անգամ փորձի կոծկել սեփական բանակում արդեն սովորություն դարձած սպանություններն ու զինծառայողների միջև ոչ կանոնադրային հարաբերությունները:

Սակայն հաշվի առնելով, որ տվյալ դեպքում սպանվել է մի քանի զինծառայող, չենք կարծում, որ Ադրբեջանական ՊՆ-ին հաջողվի երկար ժամանակով իր հանրությունից թաքցնել տեղի ունեցածը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս