Առնվազն 50 մարդ է զոհվել նոյեմբերի 24-ին Եգիպտոսի Սինա թերակղզու հյուսիսում մզկիթի վրա զինյալների գրոհի հետեւանքով:
Բրյուսելում լրագրողների հետ զրույցում Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսը հայտարարեց, որ Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովի հռչակագիրը համաձայնեցված է:
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթ է ունեցել ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովում
Բրազիլացի հայտնի ֆուտբոլիստ Ռոբինյոն դատարանի կողմից դատապարտվել է 9 տարվա ազատազրկման: Ֆուտբոլիստը և ևս 5 մարդ մեղադրվում են խմբակային բռնաբարության մեջ, որը տեղի է ունեցել 2013 թվականին:
Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսը ողջունում է Հայաստանի կողմից Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի ստորագրումը և ընդգծում՝ Հայաստանի ընտրությունն է՝ որքան հեռու գնալ Եվրամիության հետ հարաբերություններում:
Սեւ ծովի ափին՝ Փոթի նավահանգստային քաղաքի մոտ, պտտահողմ է գրանցվել:
«Հայաստան» համահայկական հիմնադրամը հրապարակել է «Բերքառատ Արցախ» խորագրով 20-րդ հեռուստամարաթոնի տասը խոշոր նվիրատուների ցանկը: Շարքը գլխավորում է անանուն բարերարն ԱՄՆ-ից` 2.5 միլիոն ԱՄՆ դոլար: Երկրորդը ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանն է` 2 միլիոն 250 հազար դոլար նվիրատվությամբ:
ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ բանակցությունների վերջնական փուլը կսկսվի դեկտեմբերի 4-ին:
Black Friday համաշխարհային շոփինգ իրադարձության շրջանակներում Հայաստանում գործող գրեթե բոլոր բրենդային հագուստի, կոշկեղենի և էլեկտրատեխնիկայի խանութները հայտարարել են մեծ զեղչեր։
«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը հայտարարել է հացադուլը դադարեցնելու մասին:
Ամանորյա տոներին ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը Visa-ի` թվային վճարումների ոլորտում համաշխարհային առաջնորդի հետ համատեղ շարունակում են զարգացնել անկանխիկ վճարումները երկրում և առաջարկում են բոլոր Visa քարտապաններին մասնակցել ակցիաին:
Ինչպես հայտնի է, այսօր Բրյուսելում տեղի ունեցող Արևելյան գործընկերության (ԱլԳ) 5-րդ գագաթաժողովի ընթացքում պետք է ստորագրվի Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության նոր համաձայնագիրը, որը նախաստորագրվել էր 2017 թվականի մարտին: 168.am-ը սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանից հետաքրքրվեց՝ արդյոք կա՞ ուսումնասիրություն, թե Հայաստանի բնակչության քանի՞ տոկոսն է սպասում այս համաձայնագրի ստորագրմանը:
Երեկ երեկոյան Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի ֆեյսբուքյան էջում փոփոխություններ եղան, ինչը շատերին առիթ էր տվել կարծելու, որ ֆուտբոլիստի էջը կոտրել են:
Նոյեմբերի 25-ի գիշերը և առավոտյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է թույլ ձյուն, կեսօրից հետո սպասվում է տեղումների դադար:
Այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում դրական եզրակացություն տրվեց ՀՀ վերահսկիչ պալատի 2018 թվականի գործունեության տարեկան ծրագրին:
Իսպանիայի կառավարության կողմից Կատալոնիայի ղեկավարի պաշտոնից հեռացված Կառելս Պուչդեմոնը մտադիր չէ քաղաքական ապաստան խնդրել Բելգիայում եւ պատրաստ է հանդիպել վարչապետ Մարիանո Ռախոյի հետ:
«Ոչ, ինչո՞ւ պետք է արգելափակենք: Կարծում եմ, որ այն փոխզիջումային տարբերակով կանցնի»,- ասել է Ս. Սարգսյանը:
Սաուդյան Արաբիայի իշխանությունների կողմից կոռուպցիայի մեջ մեղադրվողների մեծամասնությունը համաձայնել է մինչդատական կարգավորմանը, որը ենթադրում է նրանց ունեցվածքի մի մասի ազգայնացում:
«Հայաստանում թանկացումները սովորաբար սեզոնային բնույթ են կրում, բայց որոշ ապրանքների գծով, հատկապես՝ կաթնամթերքի ու մսամթերքի, ունեցանք ֆորսմաժոր, ինչը, իհարկե, պատճառներ ունի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով վերջին թանկացումներին՝ այս մասին ասաց Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։
Նոյեմբերի 23-ին, ժամը 4.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Արագածի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գազով թունավորում` հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել Ծիլքար գյուղի բնակիչներ, 1972 թ. ծնված Նանա Ս.-ն, 1994 թ. ծնված Մայիս Մ.-ն, 1992 թ. ծնված Մերի Մ.-ն, 1994 թ. ծնված Հարություն Մ.-ն և 1967 թ. ծնված Մխիթար Մ.-ն:
Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն արդեն երկու խաղ դուրս է մնում անգլիական թիմի հայտացուցակից:
Ա.Աշոտյանը նշեց, որ ԱԼԳ գագաթնաժողովը պետք է ավարտվի այսօր և, եթե պետք է ընդունվի հռչակագիր, ապա այն պետք է ընդունվի այսօր:
Սիրիայի ընդդիմադիր խմբերը էր Ռիադի խորհրդաժողովում պայմանավորվել են միասնական պատվիրակություն ձեւավորել Ժնեւում կայանալիք միջսիրիական բանակցություններին մասնակցելու համար, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Զիմբաբվեի նախկին առաջին փոխնախագահ 75-ամյա Էմերսոն Մնանգագվան նոյեմբերի 24-ին երդում է տվել որպես պետության նոր ղեկավար:
Ապրիլյան պատերազմում մարտական հերթապահություն իրականացրած մոտ 375 ուսանող նոյեմբերի 24-ին ստացավ ուսման վարձի փոխհատուցում։ Փոխհատուցումը կատարեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ ՀՀ կառավարության աջակցությամբ։ Ծրագրից օգտվել են ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական և միջպետական բուհերի ուսանողներ։
Ինչպես հայտնի է, օրերս ՌԴ պաշտպանության նախարարության «Звезда» հեռուստաալիքի՝ նոյեմբերի 19-ի եթերում հաղորդավարուհի Վերոնիկա Կրաշենիննիկովան քննադատության էր ենթարկել այն, որ Հայաստանը պատրաստվում է ԵՄ-ի հետ համաձայնագիր կնքել:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բյուրոն որոշում է կայացրել երկարաձգել վեհաժողովում կոռուպցիոն վերջին իրադարձությունները հետաքննող անկախ մարմնի գործունեությունը մինչև 2018 թվականի ապրիլի 15-ը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Ռուսաստանը համարել է թշնամի պետություն եւ հայտարարել նրա գործողություններին դիմակայելու անհրաժեշտության մասին:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 24-ին ժամը 13:30-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի տնտեսական բաղադրիչից։