
Ռիո Ֆերդինանտը Մխիթարյանի չխաղալը կապում է Պոգբայի վերադարձի հետ

«Մանչեսթեր Յունայթեդ» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանտը խոսել է Մխիթարյանի` «կարմիր սատանաների» հայտացուցակից բացակայելու մասին:
«Մխիթարյանի մեկնարկը մրցաշրջանի սկզբում լավ էր, սակայն Պոգբայի բացակայության ընթացքում Մոուրինյոն ցանկանում էր, որ Մխիթարյանն անի այն աշխատանքը, ինչ Պոգբան: Ֆրանսիացին ավելի կրեատիվ ֆուտբոլիստ է, իսկ Լուկակույին պետք էր նման ստեղծագործ ֆուտբոլիստ: Մոուրինյոն գիտի իր անելիքը»,- Ռիո Ֆերդինանտի խոսքերը մեջ է բերում teamtalk.com-ը:
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը նվազագույն հաշվով պարտվեց շվեյցարական «Բազել»-ին: Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը նույնիսկ հայտավորված չէր խաղին: