Բաժիններ՝

Բուֆերներ՝ վատ օրերի համար. Պետական պարտքի մասին օրենքում փոփոխություն կարվի

Այսօր ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերին։ Ինչպես գործադիրի նիստից հետո լրագրողների հետ զրույցում պարզաբանեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, փոփոխությունների նպատակն է՝ մեղմել գործող բավական կոշտ հարկաբյուջետային կանոնները, որոնք չեն նպաստում տնտեսական աճին:

«Մի քանի անգամ ասել ենք, որ հարկաբյուջետային քաղաքականությունը պետք է լինի այնպես, որպեսզի մենք կարողանանք տնտեսական աճին օժանդակել: Եվ այդտեղ պետք է լինեն հստակ նախագծված կանոններ, որպեսզի այնպես չլինի, որ անձանց փոփոփոխությունից կախված՝ հարկաբյուջետային քաղաքականության գաղափարախոսությունը փոփոխության ենթարկվի»,- ասաց նա՝ հավելելով, որ փոփոխությունն արվել է՝ հաշվի առնելով ԱՄՀ-ի կողմից տրամադրված տեխնիկական օժանդակությունը։

Ըստ նրա՝ պարտքի շեմեր՝ 50% և 60%, չեն փոխվում, այլ ավելացվում է ևս մեկ շեմ՝ 40 %, և եթե պարտք/ՀՆԱ ցուցանիշը գերազանցում է 40 %-ը, պետք է իրականացնել այնպիսի հարկաբյուջետային քաղաքականություն, որ կապիտալ ծախսերը պակասուրդից ավելի լինեն։ Վ.Արամյանը վստահեցրեց, որ բուֆերներ են գոյացնում՝ հետագա վատ օրերի համար. «Մենք փորձել ենք ճկուն մեխանիզմ ներդնել, որպեսզի մեր հարկաբյուջետային քաղաքականությամբ օգնենք տնտեսական աճին»։

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս