«Բոլորս հասկանում ենք, որ շատ բարդ խնդիր է». Շավարշ Քոչարյանը՝ Սերգեյ Լավրովի հայտարարության մասին

«Բոլորս հասկանում ենք, որ շատ բարդ խնդիր է, առավել ևս, որ կողմերից մեկի դիրքորոշումը, գիտենք՝ ինչպիսին է։ Այդ պայմաններում, բնական է, նա ամեն ինչ անելու է, որ ստատուս-քվոն պահպանվի։ Որպեսզի բանակցությունները կարողանան առաջ շարժվել, կողմերի միջև պետք է լինի վստահություն։ Վստահությունը ենթադրում է նաև այն միջոցառումների իրականացումը, որոնց մասին խոսվել է և՛ Վիեննայում, և՛ Սանկտ Պետերբուրգում։ Ինչ վերաբերում է հետաքննության մեխանիզմներին, ապա դա Ադրբեջանի միջազգային պարտավորությունն է դեռևս 95 թ. եռակողմ պայմանագրով՝ Ադրբեջան-Ղարաբաղ-Հայաստան, ինչպես նաև այդ հարցը բարձրացվել է նախկինում, վերջին անգամ դրա մասին խոսվել է Վիեննայում»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ մեկնաբանելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որ Ղարաբաղյան խնդիրը բարդ խնդիր է, և բանակցությունները շուտ չեն ավարտվի:

Ըստ նրա՝ եթե կողմերից մեկն ունի հետևյալ դիրքորոշումը` կա՛մ ամեն ինչ, կա՛մ ոչինչ, ապա, բնական է, բանակցություններում կլինի ոչինչ։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930