Բաժիններ՝

Մեքսիկայում երեք բնակելի շենք է փլվել փոսորակի մեջ

Մեքսիկայում մի քանի բնակելի տուն է փլվել կառուցվող առեւտրական կենտրոնի փոսորակի մեջ: Մեկ մարդ զոհվել է, երեքն անհայտ կորել, եւս մի քանիսը վնասվածքներ են ստացել: Այդ մասին հայտնել է Telemundo-ն:

Միջադեպը տեղի է ունեցել Մոնտերեյ քաղաքում (Նուեվո Լեոնի նահանգ): Քանդված տների քանակի վերաբերյալ տվյալները տարբերվում են, տեղական զանգվածային լրատվամիջոցները հայտնում են ինչպես երեք, այնպես էլ չորս շենքերի մասին: Իշխանությունները պնդում են, որ այդ տները մի քանի շաբաթ առաջ տարաբնակեցվել են, եւ թե ինչու են այնտեղ մարդիկ հայտնվել, հասկանալի չէ: Հեռուստաալիքի տվյալներով՝ տուժածները կարող են լինել շինարարական ընկերության աշխատողներ: Պատահարի վայրում շարունակվում է փրկարարական գործողությունը: Իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս