Բաժիններ՝

«Եվրատեսիլ­-2017»-­ին Հայաստանը կներկայանա 1­-ին կիսաեզրափակչում

Կիևում կայանալիք «Եվրատեսիլ-­2017» երգի միջազգային մրցույթին Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկը ելույթ կունենա մայիսի 9-­ին՝ 1­-ին կիսաեզրափակչի ընթացքում իր «Fly with me» երգով: Ընդհանուր առմամբ, «Եվրատեսիլ-­2017»-­ին կմասնակցի 43 պետություն, որի հաղթողը կորոշվի մայիսի 13-­ին կայանալիք եզրափակիչ փուլում:

«Քանի որ այս տարվա մրցույթի կանոնները փոխվել են և մրցույթի մասնակիցները ձայների 50 տոկոսը ստանում են հանդիսատեսի քվեարկությունից, անկհայտ է, որ Հայաստանը ներկայացնող տաղանդավոր երգչուհու հաղթանակի համար շատ բան է կախված բոլորիցս: Հետևաբար` դիմում ենք հատկապես Եվրոպայում ապրող մեր հայրենակիցներին և խնդրում հետևել մրցույթին և քվեարկել մեր երգչուհու օգտին»,-նշվում է «Առաջին ալիքի» լրատվական ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս