Վահան Մարտիրոսյանը՝ նոր կառավարության կազմում լինել-չլինելու մասին

Այսօր լրագրողները ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանից հետաքրքրվեցին՝ արդյոք ինքն իրեն նոր կառավարության կազմում տեսնո՞ւմ է: Ի պատասխան՝ նախարարն ասաց, որ դա կուսակցությունը և վարչապետը պետք է որոշեն:

Հարցին, թե՝ Դուք կցանկանա՞ք շարունակել պաշտոնավարել, նախարարը պատասխանեց, որ չի ցանկանում այդ հարցին պատասխանել:

Լրագրողի ճշտող հարցին, թե՝ Ձեր մշակած ծրագրերը չե՞ք ուզում կյանքի կոչել, Վ. Մարտիրոսյանը պատասխանեց, որ այդ ծրագրերը շարունակական են. «Իմ մշակած ծրագրերը միայն իմ մշակած ծրագրերը չեն: Դա թիմային աշխատանք է, նախարարության ամբողջ անձնակազմն է աշխատել դրանց վրա»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031