Բաժիններ՝

«Հայաստանում մինչ օրս ասում են, որ շատ ավելի տաղանդավոր էի, քան Հենրիխ Մխիթարյանը». Հովհաննես Գոհարյան

«Լոկոմոտիվի» նախկին հարձակվող Հովհաննես Գոհարյանը պատմել է Հայաստանի հավաքականի իր նախկին խաղընկերոջ՝ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ փոխհարաբերությունների մասին:

«Այո, ես արևելյան տղամարդ եմ և մինչ օրս սիրում եմ նստել լավ սեղանի շուրջ, համեղ ճաշել, հյուրասիրել ընկերներիս: Կենցաղային պլանում ոչ մի վատ բան չեմ տեսնում: Ա՛յ, իսկ սպորտի տեսակետից ափսոսում եմ, որ չեմ կարողացել ստիպել ինձ չուտել ավելորդ նրբաբլիթը:

Բերեմ Հենրիխ Մխիթարյանի օրինակը: Մենք նրա հետ խաղում էինք Հայաստանի հավաքականի կազմում և ապրում էինք նույն համարում: Մոտ ընկերներ էինք: Շատ կարգապահ, ճիշտ տղա է: Ժամանակին պառկում էր քնելու, ուտում էր, երբ պետք է: Ամեն ինչ՝ ըստ պլանի: Իսկ ես կարող էի հեռուստացույց դիտել և պառկել քնելու առավոտյան 4-ին: Ինչ-որ մեկը հասնում է բարձունքների, իսկ ինչ-որ մեկը… Չնայած Հայաստանում մինչ օրս ասում են, որ ես շատ ավելի տաղանդավոր էի, քան Մխիթարյանը: Եթե Դուք նրան հարցնեք, ամենայն հավանականությամբ, նա նույն բանը կասի: Մենք նրա հետ շփվում ենք, և նա ինձ ասում է դա: Իսկ Հենրիխը, ինչպես մենք գիտենք, հիմա խաղում է «Մանչեսթեր Յունայթեդում»: Ինչ-որ ժամանակ ստանում էր 200 դոլար, իսկ հիմա՝ միլիոն եվրո:

Մխիթարյանը իդեալական է ամեն ինչում. ուսման մեջ, ընկերության մեջ, ֆուտբոլում:

Կարդացեք նաև

Հոր կորստից հետո նա նպատակ դրեց և ամբողջովին նվիրեց իրեն այդ նպատակին հասնելուն: Նման մարդկանց քիչ գիտեմ»,- ասել է Գոհարյանը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս