Բաժիններ՝

«Գծատեր չենք ունենա, կունենանք օպերատոր կամ օպերատորներ». Նախարար

«Ճանապարհաշինարարական ծրագրերի իրականացման արդյունավետությունը գնահատելու և ակտիվների կառավարման համակարգ ստեղծելու նպատակով մեկնարկել են միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների գույքագրման, քարտեզագրման և թվայնացման աշխատանքները»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով նախարարության վերջին վեց ամիսների աշխատանքները՝ ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:

Նա հայտնեց, որ մեկնարկել են նաև աշխարհագրական տեղակայման ինֆորմացիոն համակարգի՝ GIP-ի ներդրման աշխատանքները: Նախարարի խոսքով՝ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին մեկնարկել են փոսերի նորոգման մեծածավալ աշխատանքներ, որոնք նախատեսվում է ավարտել մինչև մայիս ամսվա վերջը: Վահան Մարտիրոսյանի խոսքով՝ այդ աշխատանքներին ամենաշատը խանգարում են եղանակային պայմանները. «Շաբաթվա ընթացքում լինում են պլանավորված և անակնկալ այցեր տարբեր մարզեր՝ ճանապարհների վիճակը տեսնելու նպատակով»:

Վ. Մարտիրոսյանն ասաց, որ ՀՀ վարչապետի հանձնարարականով գնահատվել են ներմարզային և ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիները, հստակեցվել է չսպասարկող 220 համայնքների ցանկը:

«Համապատասխան առաջարկների փաթեթը ներկայացվել է կառավարություն, իսկ տեխնիկատնտեսական առաջադրանքը կներկայացվի հունիսի 1-ին: Նախատեսվում է ստեղծել մեկ տրանսպորտային համակարգ, որը կսպասարկի բոլոր համայնքներին: Կլինի մեկ կամ մի քանի օպերատոր: Գծատեր չենք ունենա, կունենանք օպերատոր կամ օպերատորներ: Նախատեսվում է նաև միասնական տոմսերի ներդրման համակարգի կյանքի կոչում. քարտ, որի վրա որոշակի գումար է, և որով կարելի է նստել ցանկացած ուղղությամբ գնացող երթուղային տաքսի կամ այլ տրանսպորտային միջոց: Դա կարող է բերել նաև սակագների իջեցման»,- նշեց նախարարը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս