
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում`
Մայիսի 6-ին, 7-ին շրջանների զգալի մասում, մայիսի 8-10-ը՝ հատկապես գիշերը և կեսօրից հետո, առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 8-10-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:
Երևան քաղաքում`
Մայիսի 6-ին, 7-ը` հատկապես գիշերը և կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-18 մ/վ, մայիսի8-10-ը` երեկոյան ժամերին, սպասվում է ամպամածություն հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:
Երևան քաղաքի մայիսի 6-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 31.00C (1971 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 1.60C (1986 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 15.30C