«Ռուսաստանը հուսով է, որ Հայաստանը կարող է Ռուսաստանի և Իրանի միջև առևտրի տարանցիկ կետ դառնալ». Բաբկո

Հայաստանը կարող է Ռուսաստանի և Իրանի միջև առևտրի տարանցիկ կետ դառնալ, սակայն կան որոշ խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն: «Արմենպրես»-­ի հետ զրույցում ասաց Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն:

«Ռուսաստանը հուսով է, որ Հայաստանը կդառնա արդյունաբերական կամուրջ Ռուսաստանի և Իրանի միջև, սակայն առաջին հերթին պետք է մինչև Իրան գնացող ճանապարհը բարեկարգվի: Ոլորաններով ճանապարհը բեռնատար ավտոմեքենաների
համար շատ վտանգավոր է, և բեռնատարների մեծ հոսքի դեպքում կարող են խնդիրներ առաջանալ»,­-նշեց Բաբկոն:

Նրա խոսքով` նոր ճանապարհ կառուցելու համար անհրաժեշտ են ներդրումներ, իսկ ներդրումներ կիրականացվեն այն ժամանակ, երբ պաշտոնապես կհաստատվի բեռների ծավալը:

«Ներկայումս պաշտոնապես չի հայտարարվել մեծ ծավալների վերաբերյալ ոչ իրանական, ոչ հայկական կողմից: Ուստի այս հարցի լուծումը բանակցության և ուսումնասիրության ժամանակ է պահանջում»,­-նշեց Բաբկոն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031