Կիեւը հավասար հնարավորություններ է երաշխավորում «Եվրատեսիլ-2017»-ի բոլոր մասնակիցների համար, բայց խնդրում է հարգել ուկրաինական օրենքները:
Թուրքիայի Մերսին քաղաքում ձերբակալվել են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման 12 անդամներ:
Սիրիայում հրադադարի ռեժիմը քայքայելու փորձերը դեռևս շարունակվում են:
Սիրիայի ուղղությամբ հրթիռային հարվածն ապացույցն է այն բանի, որ ԱՄՆ-ում նախագահ Թրամփը չէ կայացնում որոշումներ:
Ամերիկյան PEW հետազոտական կենտրոնը Թուրքիան ներառել է պետության կողմից դավանանքի ազատությունն ամենաշատը սահմանափակող երկրների շարքում:
Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակչում այսօր տեղի կունենա «Անդերլեխտ» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը:
Շաքարային դիաբետ ունեցող երեխաներին և երիտասարդներին անվճար ինսուլին ստանալու իրավունքի իրացումը պատշաճ մակարդակով ապահովելու նպատակով կառավարությունն ընդունեց համապատասխան որոշում:
«Բեսլանի մայրեր» կոմիտեն ընդհանուր առմամբ գոհ է Բեսլանի ահաբեկչության գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշումից, սակայն մտահոգված է, որ ոչ բոլոր փաստերն են մանրամասն քննվել:
Եվրատեսիլ 2017 երգի մրցույթում Գերմանիայի ներկայացուցիչ Լևինան իր պաշտոնական պրոմո շրջագայության շրջանակում ժամանել է Հայաստան:
Հոգեբուժարաններում անձի իրավունքների ապահովման աշխատանքները 2017 թվականին լինելու են Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում:
«Քանի որ սա չկա, գալիս է պահ, երբ ամեն ընտրող մտածում է, որ, եթե իր կարիքը թեկնածուն ունի 5 տարին մեկ, պետք է փորձել առավելագույնը պոկել նրանից»։
Կառավարութան ապրիլի 13-ի նիստում ընդունած որոշմամբ սահմանվեց «Գազպրոմ Արմենիա» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ներին սոցիալապես անապահով ընտանիքների տվյալների տրամադրող մարմինը, տվյալների փոխանակման ժամկետները, ինչպես նաև գործընթացի վերահսկման մեխանիզմները:
Նորք-Մարաշի զինված խմբի գործով ամբաստանյալ Վահան Շիրխանյանի առողջական վիճակը գտնվում է մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում:
ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի ¼ եզրափակիչ փուլի շրջանակում ապրիլի 13-ին կկայանան 4 հանդիպում: Անգլիան, Հոլանդիան, Գերմանիան, Բելգիան Իսպանիան, Ֆրանսիան և Թուրքիան ներկայացնող 8 թիմ պայքարի մեջ կմտնեն կիսաեզրափակիչ փուլի ուղեգրեր նվաճելու համար:
ՀՀ կառավարության որոշմամբ Երևանի Գեղարվեստի ակադեմիան անվանափոխվում է Հայաստանի գեղարվեստի ակադեմիա: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի ներկայացրած որոշմամբ՝ ակադեմիան վերակազմակերպվելում է հիմնադրամի:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ապրիլի 13-ին, ժամը 12:04-ին ահազանգ է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Ծաղկաշեն գյուղում այրվում է անասնագոմի և ավտոտնակի տանիք:
Ադրբեջանը պատրաստվում է մոտ 30 հազար զինվորականի մասնակցությամբ լայնամասշտաբ զորավարժություն իրականացնել:
Ամերիկահայ հայտնի ռոք երգիչ, System of a Down խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը և ֆիլմի պաշտոնական սաունդթրեքի հեղինակ Քրիս Քորնելը Լոս Անջելեսում մասնակցել են Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի ցուցադրությանը:
Ապրիլի 12-ին Կրիշը շրջեց Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչում «Բավարիայի» դեմ խաղի ընթացքը: Մինչև ընդմիջում Մադրիդցիները պարտվում էին 0:1 հաշվով, իսկ 2-րդ խաղակեսում պորտուգալացին դուբլ ձևակերպեց:
Բելառուսն ամբողջությամբ մարել է 2016-2017 թվականներին ռուսական գազի մատակարարումների դիմաց կուտակված 726,2 միլիոն դոլարի պարտքը «Գազպրոմ»-ին:
Փարիզում ապրիլի 22-ին հայ վետերանների նախաձեռնությամբ կազմակերպվելու է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում:
Այլ կերպ ասած՝ նորաստեղծ ֆինանսական կազմակերպությունների հսկողության պալատն արդեն սանձազերծել է սեփականության վերաբաշխման նոր գործընթաց: Իսկ դրա պատճառը կարող են ներկայացնել հարևան երկրի ներքին քաղաքական կյանքին հետևող փորձագետները: Այդ երկրի կառավարական շրջանակներում կլանային պայքարը նոր փուլում է հայտնվել:
Պարեկապահակային ծառայության գունդը գրաված զինված խմբի անդամ Արամ Հակոբյանի առողջական վիճակը գնահատելու համար ՄԻՊ-ի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելություններ է կատարել քրեակատարողական հիմնարկ:
Մի քանի օրից Զատկի տոնն է, ինչը նշանակում է, որ սեղանների կենտրոնական մասում հայտնվելու են անուշաբույր կուլիչները:
Գիտեք, որ ղարաբաղյան հակամարտության սկզբնավորման առաջին օրվանից Մեր երջանկահիշատակ նախորդները, ապա և Մենք, միջնորդությամբ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքների, պարբերաբար հանդիպումներ ենք ունեցել Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ` համատեղ ջանքերով նպաստելու հակամարտության խաղաղ կարգավորմանը: Մեր գահակալության շրջանում տեղի են ունեցել այդպիսի հինգ հանդիպումներ:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 2016 թվականին ստացել է 5113 դիմումբողոք:
«Մեր ոլորտում, գոնե մեր մասով, մենք զբոսաշրջիկին տալիս ենք Հայաստանին հատուկ հյուրընկալությունն ու ջերմությունը»,- ասում է համահիմնադիրը:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն:
Դեմքի մաշկն արձագանքում է օրգանիզմի աշխատանքի ցանկացած խանգարման և փոփոխության՝ մեզ ուղարկելով նշաններ, այդ թվում՝ բշտիկների տեսքով։ Որ օրգանների աշխատանքին է հարկավոր ուշադրություն դարձնել, եթե դեմքին բշտիկներ են հայտնվել։
«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը պատրաստվում է այն բանին, որ «Ռեալը» նորից կփորձի ձեռք բերել Դավիդ Դե Խեային: Ակումբը գումարի հետ կապված պրոբլեմներ չունի, դրա համար իսպանացի դարպասապահի դիմաց կպահանջի մադրիդյան ակումբի առաջատարներից մեկին: