Պատանի արքայազն Ջորջը կկատարի հարսանեկան պաժի, իսկ նրա քույրը՝ արքայադուստր Շառլոտան, հարսնացուի ընկերուհու դերը իրենց մորաքրոջ՝ Փիփա Միդլթոնի, Քեմբրիջի դքսուհու հարազատ քրոջ հարսանիքին:
Թե ո՞ր մասնագիտություններն են առավել պահանջված, Արթուր Ղազարյանը դժվարացավ պատասխանել: Նա նշեց, որ յուրաքանչյուր երկրի դեպքում տարբեր է: Օրինակ` բնագիտական ուղղությամբ մասնագիտությունների դեպքում նախընտրությունը ռուսական բուհերն են, հումանիտարի դեպքում՝ Չինաստանը, Լեհաստանը:
Նա կայցելի Կոմիտասի թանգարանինստիտուտ, կհանդիպի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաներին, ինչպես նաեւ հարցազրույց կտա հայաստանյան մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների:
Կախվածությունը բազմակողմանի և բավական բարդ խնդիր է: Շատերը կախվածությունը համարում են բժշկական խնդիր: Մասամբ այդպես է, սակայն կախվածության առաջացման հարցում, անկասկած, գլխավոր դեր խաղում է նաև հոգեբանական գործոնը, և հետևաբար՝ կախվածությունից ձերբազատվելու համար հոգեբանի դերը շատ նշանակալի կարող է լինել:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 11-ի ժամը 22:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Ապրիլի 11-ին, ժամը 18։10-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի զորամասի վառելիքային պահեստում հրդեհ է բռնկվել։
Դորտմունդի «Բորուսիա»-«Մոնակո» հանդիպւոմը կկայանա վաղը՝ ապրիլի 12-ին, Երևանի ժամանակով 20:45-ին:
«Էքսփիդիշեն 50» առաքելության անձնակազմի անդամներն են ռուս տիեզերագնացներ Սերգեյ Ռիժիկովն ու Անդրեյ Բորիսենկոն, ինչպես նաեւ NASA-ի տիեզերագնաց, ամերիկացի Ռոբերթ Շեյն Քիմբրոունը: Վերադարձը կազմակերպվել է ռուսական «Սոյուզ» տիեզերենավի միջոցով:
«ԱՄՆ-ը ընդլայնելու է իր ազդեցությունն այս տարածաշրջանում ամենատարբեր միջոցներով։ Եթե խոսենք ԼՂ հակամարտության կարգավորման մասին, ապա Սպիտակ տանը հաշվի են առել այն փաստը, որ 2017թ. փետրվարյան սրումից հետո բանակցային գործընթացն ըստ էության կախվել է օդում։ Որևէ մեկը չգիտի, թե ինչ պետք է անել սրանից հետո, և դա ձեռնտու է ԱՄՆ-ին»։
Ռանիերին հեռացվեց «Լեսթերից» ԱՊԼ-ում հաղթելուց 9 ամիս անց, և համաձայն շշուկների՝ «աղվեսների» ղեկավարությունը խորհրդակցել է ֆուտբոլիստների հետ՝ նախքան նրա հեռացման մասին որոշում կայացնելը:
Մանչեսթերյան «Inside United» ամսագրի շապիկին Հենրիխ Մխիթարյանն է:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատրաստվել է այցելել Մոսկվա ոչ շուտ, քան Ուկրաինայի և Սիրիայի խնդիրների կարգավորման առաջընթացի հասնելը, սակայն նրա դիրքորոշումը կտրուկ փոխվել է:
«Նախ՝ Ամերիկան» ոչ թե նշանակում է պասիվություն աշխարհում, այլ հակառակը՝ ԱՄՆ-ն ցանկանում է ավելի գործուն և վերահսկող դեր ստանձնել: Հատկապես, եթե դրան գումարվում է նաև ներքին խնդիրները արտաքինի հաշվին հաղթահարելու ցանկությունը»:
Վերսկսվում է Չեմպիոնների լիգան:
Չիկագոյի համալսարանի բժիշկներն օտարերկրացի գործընկերների հետ համատեղ պարզել են ձիթայուղի նոր օգտակար հատկությունը:
ԵԱՏՄ անդամ երկրների շարքում Հայաստանը միակն է, որի սպառողական շուկայում գները փետրվարին, հունվարի համեմատ, նվազել են: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն, Հայաստանի սպառողական շուկայում 2017 թվականի փետրվարին, հունվարի համեմատ, գները նվազել են 0,9 տոկոսով, իսկ նախորդ տարվա փետրվարի համեմատ` 0,4 տոկոսով:
«Այս տարածաշրջանն առանց այն էլ լարված է վերջին ժամանակաշրջանում, կարծում եմ՝ այստեղ արտաքին ազդակները պետք չէ դիտարկել՝ որպես պատճառ։ Սա երկար հակամարտություն է, որը ուղեկցվելու է ժամանակ առ ժամանակ բռնկումներով, ինչի ականատեսն ենք մենք»։
Ինչքան էլ վրեժի ցանկությունը մեծ լինի՝ այս խաղում ֆավորիտը կատալոնացիներն են:
«Բավարիայի» վարչության նախագահ Կարլ-Հայնց Ռումենիգեն կիսվել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչում «Ռեալի» հետ կայանալիք հակամարտության սպասումներով:
Հայաստանի կառավարության և «Հայաստանի ներդրողների ակումբ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի միջև նախատեսվում է ստորագրել ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերի համատեղ իրականացման մասին փոխըմբռնման հուշագիր:
Այս տարվա առաջին 2 ամիսների տնտեսական ակտիվության աճը տպավորիչ էր՝ 6%-ի միջակայքում։ Տպավորիչ էին նաև արդյունաբերության և ծառայությունների ոլորտի երկնիշ աճի, արտաքին առևտրի ցուցանիշները։
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել աջակցել «ՅՈւՆԻՍԵՖ»-ի գործունեությանը Հայաստանում:
Հայաստանում 2017 թվականի մարտի 1-ի դրությամբ Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 96.2 հազար մարդ, որոնցից 62.3 հազարը կանայք են, 22.3 հազարը` երիտասարդներ:
Վահանաձև գեղձի թերֆունկցիան անուղղակիորեն ազդում է նյութափոխանակության վրա։ Այս գեղձի խնդիրների մասին կարող են վկայել դեպրեսիան, փորկապությունը, մազաթափությունը, հյուծվածությունը։ Մարդիկ հաճախ են հարցնում, թե ինչու չեն կարողանում ազատվել քաշից՝ չնայած քիչ են ուտում։ Սա կարող է նշանակել, որ օրգանիզմի համար կենսական նշանակություն ունեցող վահանաձև գեղձը նորմալ չի աշխատում։
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը վերահաստատել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի այցը Մոսկվա` Իրանի, Սիրիայի և ՌԴ-ի արտգործնախարարների եռակողմ հանդիպմանը մասնակցելու համար:
ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարը նշել է, որ երկրի կառավարությունը լիարժեք աջակցում է այդ նախագծին: 2026թ. Աշխարհի առաջնությունը կդառնա առաջին մրցաշարը, որին կմասնակցեն ոչ թե 32, այլ 48 թիմ: Մրցաշարի անցկացմանը հավակնում են նաև Անգլիան, Ղազախստանը, Կոլումբիան, Թուրքիան՝ Ադրբեջանի հետ, և Ավստրալիան՝ Նոր Զելանդիայի հետ: Մրցաշարի անցկացման վայրը կորոշվի 2020թ. մայիսին:
2015թ. նոյեմբերի 28-ին ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժնում ահազանգ էր ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 22:50-ի սահմաններում, սահմանապահ ուղեկալի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գևորգ Խաչատրյանը, լինելով պետական սահմանի պահպանության սահմանապահ վերակարգի կազմի մեջ, ստացել է հրազենային վնասվածք և տեղափոխվել զորամասի բուժկետ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Սիրիայի շուրջ ներկայիս իրավիճակը հիշեցնում է Իրաքում ԱՄՆ ռազմական հարձակման սկիզբը: ՌԴ նախագահի խոսքով` նա քննարկել է այդ թեման իր իտալացի գործընկեր Սերջիո Մատտարելլայի հետ հանդիպմանը:
«Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կիսվել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչում «Բարսելոնայի» հետ կայանալիք առաջին խաղի սպասումներով:
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են, և մեր երկիրը շահագրգիռ է այդ բարիդրացիական հարաբերությունները տարեցտարի զարգացնել ու ավելի ամրապնդել: