Բաժիններ՝

«Ինձ համար կարևոր ֆիլմ է, բոլոր նախնիներս Հայոց ցեղասպանության զոհեր են». Սերժ Թանկյանը խոսել է «Խոստումը» ֆիլմի մասին

Ամերիկահայ հայտնի ռոք երգիչ, System of a Down խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը և ֆիլմի պաշտոնական սաունդթրեքի հեղինակ Քրիս Քորնելը Լոս Անջելեսում մասնակցել են Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի ցուցադրությանը:

Սերժ Թանկյանը նշել է, որ շատ ուրախ է ֆիլմի ստեղծման աշխատանքներին մասնակցելու համար: «Ես շատ ուրախ եմ, որ մասնակցություն եմ ունեցել ֆիլմի երաժշտական մասի աշխատանքներին: Սա շատ կարևոր ֆիլմ է: Դրանում ներկայացված է սիրո պատմություն, որը տեղի է ունենում Հայոց ցեղասպանության տարիներին: Սա ինձ համար կարևոր է, որովհետև իմ բոլոր նախնիները Հայոց ցեղասպանության զոհեր են»,-­ ասել է Թանկյանը:

«Խոստում» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանը, կարևորելով Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմ նկարահանելու` երջանկահիշատակ Քըրք Քըրքորյանի նախաձեռնությունը, նույնպես նշել է, որ իր նախնիները Հայոց ցեղասպանության զոհեր են, և ինքը ցանկանում է այս հարթակը օգտագործելու եղանակով խախտել լռությունը ու մարդկանց ուշադրությունը հրավիրել խնդրի վրա:

The Promise: Serj Tankian + Chris Cornell on red carpet at LA …

Serj Tankian and Chris Cornell join producer Eric Esrailian for RED Carpet TV interviews at the Los Angeles premiere of The Promise. #KeepThePromise on Capitol Hill:www.anca.org/PreventGenocide#NeverStaySilentNever Stay Silent Survival Pictures Open Road Films ANCA#Armenia #Armenian #Genocide #ArmenianGenocide

Gepostet von ANCA am Donnerstag, 13. April 2017

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս