Եվրասիական տնտեսական միության մասնակից երկրների ղեկավարները հավանություն են տվել այդ կազմակերպությունում Մոլդովային դիտորդ պետության կարգավիճակ տրամադրելու Քիշնեւի դիմումին:
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ Դիարբեքիրում ոստիկանության շենքի արհեստանոցում իրականացված պայթյունի գործով ձերբակալվել են երեք մարդ:
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի մի խումբ դեմոկրատներ՝ կոնգրեսական Դոն Բայերի գլխավորությամբ, նամակ է ուղարկել Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավար Ջեյմս Քոմիին՝ խնդրելով կասեցնել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականի ու փեսայի՝ Ջարեդ Քուշների մուտքը գաղտնի տեղեկատվություն:
Հայաստանում շրջանավարտների համար «Վերջին զանգ»ն այս տարի կհնչի մայիսի 26-ին:
Ջրափրկարարները Սևանա լճում իրականացրել էին Հ. Ե.-ի որոնողական աշխատանքները. մթության, եղանակային անբարենպաստ պայմանների և ալեկոծության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել էին։ Այսօր առավոտյան ժամը 07:53-ին որոնողական աշխատանքները վերսկսվել էին:
Շիաների էլ Ֆուա եւ Քեֆրայա գյուղերի բնակիչներով ավտոբուսների շարասյունն ապրիլի 14-ի առավոտյան ժամանել է Հալեպի (Դամասկոսից 360 կիլոմետր) Ռաշիդին արվարձան:
Հավկիթների մակնշման մեջ պետք է տեսանելի լինեն հավկիթի տեսակը, կարգը, արտադրության օրն ու պիտանելիության ժամկետը: Կախված հավկիթի տեսակից ու կարգից պիտանելիության ժամկետը տարբեր է. Ա դասի կամ թարմ հավկիթի «Էքստրա» տեսակի պիտանելիության ժամկետը 7 օր է, իսկ 1-ին տեսակի հավկիթներինը` 25 օր` օդի ջերմաստիճանի 00-200 C և 85-88% հարաբերական խոնավության պայմաններում:
Թուրքիայի իրավապահ մարմինները Ստամբուլում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ գործողությունների շրջանակում ձերբակալել են հինգ անձի։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 14-ի ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
Բիշքեկում ընթանում է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, որին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Մոլդովայի նախագահները:
Հան Սոն Ռյոլն ասել է, որ Կորեայում ստեղծված իրադրության համար առաջին հերթին պատասխանատու է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:
Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Մայք Փոմպեոն WikiLeaksն ԱՄՆ-ի նկատմամբ թշնամական ոչ պետական հետախուզական ծառայություն է համարել, որի վրա ազդեցություն են գործում «հակաժողովրդավարական» պետությունները, ինչպես, օրինակ, Ռուսաստանը, տեղեկացնում է BBCին:
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ 2017 թվականից մինչ օրս Թուրքիայի օդանավակայաններում արգելվել է Գերմանիայի 100 քաղաքացու մուտքը:
Ապրիլի 14-ին, ժամը 08:41-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արտաշատի խճուղում՝ ՃՈ հենակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ապրիլի 9-ին ավազակային հարձակում էր տեղի ունեցել Երևանի Կիևյան փողոցում գործող գրավատներից մեկում: Անհայտ անձինք հափշտակել էին գումար և ոսկյա զարդ:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ անհրաժեշտ է ընդլայնել իրավապայմանագրային դաշտը` մինչ այժմ երկու երկրների միջև ստորագրված շուրջ երկու տասնյակ համաձայնագրերին ու պայմանագրերին ավելացնելով նորերը: Այդ համատեքստում կարևորվել է միջխորհրդարանական կապերի և շփումների ակտիվացումը, առևտրատնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի նիստերի անցկացումը:
Boeing ամերիկյան ընկերությունը հաջողությամբ փորձարկել է 737 MAX 9 նոր ինքնաթիռը:
Թիվ 11 ընտրատարածքից՝ Շիրակի մարզից ՀՅԴ-ի ռեյտինգային ցուցակով ԱԺ պատգամավոր ընտրված, Շիրակի նախկին մարզպետ Ռոմիկ Մանուկյանը իր լուսանկարով և «Հաղթանակ» գրությամբ կոնյակ է պատվիրել: Կոնյակի շշի դարձերեսին ՀՅԴ-ի լոգոն է, իսկ վերևում գրված է 10 թիվը: Այդ լուսանկարը Ռոմիկ Մանուկյանը տեղադրել է ֆեյսբուքյան իր էջում:
ԱՄՆ-ը պատրաստ է կանխիչ հարված հասցնել Հյուսիսային Կորեայի ռազմական օբյեկտներին, եթե հասկանալի դառնա, որ Փենյանը պատրաստվում է կատարել միջուկային զենքի հերթական փորձարկումը:
Միավորված ազգերի կազմակերպությունում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Սամանթա Փաուերը միացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի #պահիրխոստումը արշավին:
Ծառուկյանի կինը՝ Ջավահիր Ծառուկյանը, 2016 թվականին 30 հազար ԱՄՆ դոլարով ականջօղ է գնել, 5 հազար դրամի չափով էլ՝ բաժնեմաս: Նրա դրամական միջոցները նախորդ տարվա սկզբին կազմել է 20 միլիոն դրամ, 31 հազար դոլար, 27 հազար եվրո, որոնք հարկային տարվա վերջում դարձել են 17 միլիոն դրամ, 28 հազար դոլար, 26 հազար եվրո:
Վստահորեն կարելի է պնդել, որ մնացած բոլոր ոլորտներում էլ՝ համատիրություններից սկսած մինչև նախարարություններ, մանկապարտեզներից մինչև բուհեր, բիզնես կառույցներ ու տարաբնույթ աշխատանքային կոլեկտիվներ նույն վիճակն է։ Ամենուր կազմվել են ցուցակներ եւ կախվածության մեջ գտնվող ընտրողներին պարտադրել են քվեարկել իշխանական կուսակցության օգտին։
Հայ ազգային կոնգրեսն այսօր կդիմի Սահմանադրական դատարան՝ վիճարկելու ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Նշենք, որ ՍԴ դիմելու պատճառով 2 շաբաթով հետաձգվելու են այն գործընթացները, որոնք նախատեսված են ընտրություններից հետո՝ նոր կառավարության ձևավորում, ընտրված պատգամավորների մանդատների բաշխում և այլն:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Թեպետ հայտնի էր, որ խորհրդարանում օրենսդրական աշխատանքի կանցնեն ՀՀԿ համամասնական ցուցակից առաջին 28 պատգամավորների թեկնածուները, սակայն այսօր արդեն հաստատվել է, որ ցուցակից ևս 5 պատգամավորի թեկնածու կլինեն խորհրդարանում։
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը հրապարակել են երկրի տնօրինության տակ առկա GBU-43B-ի՝ ամենահզոր ոչ միջուկային ռումբի փորձարկումներն այն բանից հետո, երբ ապրիլի 13-ին Աֆղանստանում ռումբը նետվել է ԻՊ ահաբեկչական խմբավորման դիրքերի վրա։
«Սև ամպեր» են կուտակվել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի գլխավերևում: Նրանից առանձնապես դժգոհ չեն, բայց կառավարության նոր կազմում քաղաքական նպատակներով նա կարող է չընդգրկվել:
Պետեկամուտների կոմիտեում կադրային փոփոխությունները շարունակվում են, Վարդան Հարությունյանն իր իսկ նշանակած տեսչության պետերին 1-2 ամիսը մեկ փոխում է։
Հայոց ցեղասպանության տարելիցի օրը` ապրիլի 24-ին, Ֆրանսիայում կայանալիք հիշատակի միջոցառմանը նախատեսված է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի մասնակցությունը:
Թեև համառորեն լուրեր են շրջանառվում, որ ՍԴ նախագահի ամենահավանական թեկնածուն ԱԺ ընտրություններում խայտառակ պարտություն կրած Արթուր Բաղդասարյանն է, սակայն այդ պաշտոնի համար նոր թեկնածու է առաջ եկել: