
Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով եվրագավաթներում խփել է 100 գնդակ

Պորտուգալացին Մյունխենին ստիպեց լաց լինել:
Ապրիլի 12-ին Կրիշը շրջեց Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչում «Բավարիայի» դեմ խաղի ընթացքը: Մինչև ընդմիջում Մադրիդցիները պարտվում էին 0:1 հաշվով, իսկ 2-րդ խաղակեսում պորտուգալացին դուբլ ձևակերպեց:
Երկրորդ գնդակը Կրիշտիանուի համար 100-րդն էր եվրագավաթներում: Մինչ այդ այդքան գնդակ չի հաջողվել խփել ոչ մեկին: Ռոնալդուն 97 գոլ է խփել Չեմպիոնների լիգայում, 2 գոլ՝ Եվրոպայի սուպերգավաթում, և 1՝ Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում:
Մոտակա հետապնդողը՝ Լիոնել Մեսսին, դարձել է 97 գոլի հեղինակ: Նրանց հետևում են կարիերան արդեն ավարտած Ռաուլը (76), Ֆիլիպո Ինձագին (70) և Գերտ Մյուլլերը (69):
Խաղն ավարտվեց «Ռեալի» հաղթանակով՝ 2:1 հաշվով:
Պատասխան խաղը տեղի կունենա Մադրիդում, ապրիլի 18-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը