Քիչ առաջ Փարիզի Ելիսեյան դաշտերում կրակոցներ են հնչել և մեկ ոստիկան սպանվել է, հաղորդում է CNN-ը:
Spice Girls ռոք խմբի նախկին մասնակից, երգչուհի եւ դիզայներ Վիկտորյա Բեքհեմը արքայազն Ուիլյամի ձեռքից Բրիտանական կայսրության շքանշան է ստացել նորաձեւության ինդուստրիայում ներդրած ավանդի համար, տեղեկացնում է BBC-ին:
Նոր ոստիկանություն. հանցավորության դեմ պայքարի առաջնագծում:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Օլդ Թրաֆֆորդ» մարզադաշտում մեկնարկել է Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի շրջանակներում այսօր տեղի կունենա «Մանչեսթեր Յունայթեդի» և «Անդերլեխտի» միջև պատասխան հանդիպումը:
Մադրիդցիները պատրաստում են ամենախոշոր գործարքը պատմության մեջ:
«Այսօր Հայաստանն Ադրբեջանի հետ գտնվում է պատերազմական իրավիճակում. կա զինադադարի պայմանագիր, բայց չկա խաղաղության պայմանագիր, իսկ Թուրքիայի հետ գտնվում է անմիջական ռազմական սպառնալիքի վիճակում: Հայաստանը Թուրքիայի հետ չունի դիվանագիտական հարաբերություններ, Թուրքիան շրջափակել է Հայաստանը, ինչը, ըստ միջազգային իրավունքի, պատերազմական էլեմենտ է»,- նշեց Հարությունյանը:
«Ամեն դեպքում, Խաչատուրովը չի կարողանա այս հարթակն օգտագործել ԼՂ հակամարտության հարցում, բայց անուղղակիորեն այս պաշտոնում գտնվելը հնարավորություն է տալիս որոշակի հնարավորություններ ստեղծել Հայաստանի համար»։
Այդ մասին հայտարարել է ՍԱՊԾ մամուլի խոսնակ Նվարդ Առաքելյանը:
Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր: Այն առանցքային պահ էր հետագայում նման ողբերգությունների կրկնության հարցում:
Բրազիլիայի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան հաստատել է 2018 թվականին նախագահի պաշտոնին հավակնելու իր մտադրության մասին:
Թուրքիայի և ԱՄՆ նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Դոնալդ Թրամփը մայիսի 16-17-ին հանդիպում կունենան:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունն Ազգային ժողովի նախագահի, փոխնախագահների և հանձնաժողովների նախագահների թեկնածուների հարցը չի քննարկել:
ՍԱՊԾ բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանը վստահեցնում է՝ Հայաստան ներմուծվող սերմանյութն ու տնկանյութն անցնում են պատշաճ ստուգումներ, և բացառվում է, որ վարակված խմբաքանակ մտնի Հայաստան։
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և Հայ Հեղափոխական Դաշնակցությունը շարունակում են քննարկումները կոալիցիա կազմելու շուրջ:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը կսկսի Երևանի Էրեբունի վարչական շրջանից:
Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի շրջանակներում այսօր տեղի կունենա «Մանչեսթեր Յունայթեդի» և «Անդերլեխտի» միջև պատասխան հանդիպումը, որը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:05-ին, «Օլդ Թրաֆֆորդ» մարզադաշտում:
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են մոտ ժամանակներս հանդիպելու հնարավորությունը:
Բրիտանական ոստիկանությունն այժմ կկարողանա կրակել այն վարորդների վրա, որոնք որոշել են ավտոմեքենան օգտագործել խաղաղ քաղաքացիներին վրաերթի ենթարկելու համար:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հերքել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադիին կալանավորելու մասին լուրերը:
Բալթյան տարածաշրջանի ամենախոշոր հոգևոր կենտրրոններից մեկում` Կաունասի Սբ․ Պետրոս և Սբ․ Պողոս առաքյալների մայր տաճարում, ապրիլի 23-ին` 18:00-ին, Կաունասի արքեպիսկոպոս Լիոնգինաս Վիրբալասի կողմից կմատուցվի սուրբ պատարագ՝ նվիրված Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին։
Ամերիկյան «Լոս Անջելեսը», որը հաջորդ մրցաշրջանից հանդես կգա ՄԼՍ-ում (Ֆուտբոլի բարձրագույն լիգա), մտադիր է պայմանագիր առաջարկել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչին:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը գոհացուցիչ է համարում 2017 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում արձանագրված տնտեսական ցուցանիշները` միաժամանակ նշելով, որ դրանք բավարար չեն:
X-TECH ընկերության տնօրեն Արման Աթոյանի կարծիքով՝ ԶԼՄ-ները ևս մեծ դեր կարող են ունենալ այս գործում, մասնավորապես՝ ծնողներին իրազեկելով տեխնոլոգիական կրթության անհրաժեշտության, հաջողության պատմությունների մասին և նպաստելով ՏՏ կրթության նկատմամբ հանրության գիտակցության բարձրացմանը:
2017թ. առաջին եռամսյակում, 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 18.2%-ով: Այս մասին օրերս հայտարարեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը: «2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ, այցելությունների թիվը Հայաստան աճել է 18,2%-ով, այսինքն՝ 599 հազար 341 այցելու (2016թ. առաջին եռամսյակին կազմել է 498 հազար 291): Հիմնական աճն […]
Ռիգայում ապրիլի 19-ին խաղարկվեց շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության ութերորդ տուրը (144 մասնակից, 11 տուր):
«Ինտերի» ղեկավարությունը պատրաստ է շահավետ պայմանագիր առաջարկել ինչպես Դիեգո Սիմեոնեին, այնպես էլ Անտոնիո Կոնտեին:
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը, համաձայնելով Թուրքիայի արդարադատության նախարարի հայտարարությանը, նշել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) չի կարող չեղարկել Թուրքիայում ապրիլի 16-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի արդյունքները:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ապրիլի 20-ին, ժամը 18:00-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի նորակառույց թաղամասի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը և շրջվել, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն խոսել է Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչում բելգիական «Անդերլեխտի» հետ պատասխան հանդիպման մասին, որը կկայանա «Օլդ Թրաֆորդում» և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:05-ին: