Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը» «Ռեալից» կպահանջի Թոնո Կրոսին՝ Դավիդ Դե Խեայի փոխարեն

Փողը մանկունյանցիներին չի հետաքրքրում:

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը պատրաստվում է այն բանին, որ «Ռեալը» նորից կփորձի ձեռք բերել Դավիդ Դե Խեային: Ակումբը գումարի հետ կապված պրոբլեմներ չունի, դրա համար իսպանացի դարպասապահի դիմաց կպահանջի մադրիդյան ակումբի առաջատարներից մեկին:

Ժոզե Մոուրինիոն հույս ունի, որ կստանա Թոնի Կրոսին: Որպես այլընտրանքային տարբերակ՝ Յուրահատուկը դիտարկում է նաև Կազեմիրոյին, բայց նրան ստանալն ավելի դժվար կլինի:

Եթե գործարքը տեղի ունենա, ապա «Մանչեսթեր Յունայթեդը» կփորձի Դե Խեային փոխարինել կամ «Ինտերի» դարպասապահ Սամիր Խանդանովիչով, կամ «Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայով: Այդ մասին հայտարարում է The Independent-ը:

Դե Խեայից բացի, «Ռեալը» հետաքրքրվում է նաև «Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուայով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս