«Ձայնագրությունների հրապարակումները նշանակություն կունենան ոչ թե դատարանի համար, այլ մեր հանրության և աշխարհի համար, որը հետևում և տեսնում է մեզ, իսկ դատարանի համար, այն էլ՝ Սահմանադրական դատարանի համար, իհարկե, դրանք կարող են ընդամենը թեթև խոչընդոտ հանդիսանալ, բայց միևնույն է, նրանք հայտարարելու են այն վերդիկտը, որն իրենց կթելադրվի»:
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 46-ամյա տղամարդը վագոն տնակում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է Հ.Մովսիսյանի հետ, որի ժամանակ ինքնաձիգից կրակահերթ է արձակել նրա վրա՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ։
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը նախօրեին հայտարարել էր, որ ՀՀԿ-ն նախատեսում է Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին՝ ՀՀԿ քաղաքական դպրոցում դասախոսություն կարդալու հրավեր ուղարկել:
Աշխատանքային այցով Ղրղզստանի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Բիշկեկում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական ձևաչափով հանդիպմանը:
ՀՀ արտաքին պարտքի առաջին շեմը՝ 50%-ը, մեր երկիրն անցել է, և պարտքը ՀՆԱ-ի 52.3%-ն է, սակայն դա մտահոգիչ չէ, այլ ընդամենը 50%-ի շեմն անցելուց հետո որոշակի փոխվում է վարքագիծը՝ դեֆիցիտը ծրագրավորվում է 3%-ից պակաս:
Աֆղանստանի նախկին նախագահ Համիդ Քարզայը քննադատել է ԱՄՆ-ի կողմից ապրիլի 13-ին գերհզոր ռումբի կիրառումն «Իսլամական պետության» զինյալների դեմ՝ դա համարելով ինքնիշխանության խախտում եւ երկիրը սպառազինությունների փորձարկման զինադաշտի վերածելու փորձ։
«Ադրբեջանն ապրիլյան լարվածությունից հետո կորցրել է ռազմավարական հանկարծակիության գործոնը, որը բավականին կարևոր դեր պետք է խաղար և խաղաց մեկ տարի առաջ»:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը շնորհավորել է Հայաստանին հաջող ընտրություններ անցկացնելու առնչությամբ:
ԱՄՆ-ի հրթիռահարվածն ուղղված էր Սիրիայում խաղաղ գործընթացի վիժեցմանը եւ իշխանափոխությանը, բայց դրան հասնելու փորձերը հաջողություն չեն ունենա:
Ապրիլի 15-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 16-19-ը՝ հատկապես օրվա երկրորդ կեսին՝ կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:
«Սա շատ կարևոր է։ Կարծում եմ՝ մեր ներքին խնայողությունները միշտ էլ եղել են բավարար բյուջեի պակսուրդը բավարարելու համար: Բայց դրա համար պետք է վստահություն և տեխնիկական հնարավորություններ»:
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը շրջաբերական նամակով դիմել է ՀՀ մարզպետներին, Երևանի քաղաքապետին և ԿԳՆ ենթակայության ավագ դպրոցների տնօրեններին՝ «Վերջին դաս» միջոցառման ժամանակ դրամահավաքը արգելելու վերաբերյալ:
«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի նշանակման հարցը քննարկելիս միաձայն ո րոշում Է ընդունվել մայիսի 2-ից այդ պաշտոնում նշանակել Յուրի Գրիգորի Խաչատուրովին»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սեմերիկովը՝ ամփոփելով ապրիլի 14-ին Ղրղզստանում գումարված ՀԱՊԿ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովի արդյունքները:
«Կարծում եմ՝ կյանքը չի կարող կատարյալ լինել, քանի որ մեզանից յուրաքանչյուրը հաճախ հայտնվում է տհաճ իրավիճակներում, բացասական երևույթների է բախվում: Նման իրավիճակներում անգամ հնարավոր է ինչ-որ դրական բան գտնել: Երգիս միջոցով ցանկանում եմ դրական հույզեր պարգևել մարդկանց»,- ասում է երգչուհին լրագրողների և երկրպագուների հետ հանդիպման մեկնարկին:
Իրանի հետ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ազատ առեւտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրն ապրիլի 14-ին Բիշքեկում կայացած գագաթնաժողովի ընթացքում չի ստորագրվել, այն լրացուցիչ մշակման կարիք ունի:
«Իրենք գտնում են, որ կուսակցության անդամներ են և իրավունք ունեն աշխատանքից հետո իրականացնել որոշակի գործառույթներ: Եթե աշխատանքից դուրս է եղել ամեն ինչ, ապա նրանք օրենքը չեն խախտել, իսկ եթե օգտագործվել է իրենց աշխատանքային ժամանակը, իհարկե, օրենքի խախտումով է»,- նշեց նա։
ՌԴ նախագահը նաև նշեց, որ զգալի աճը ձեռնտու է ինչպես Միության գործընկերներին, այնպես էլ ռուսական սպառողներին: 2016 թվականին Ռուսաստան է եկել Միության համախառն մատակարարումների ավելի քան 62 տոկոսը:
ԱՄՆ նախագահը վճռականություն է ցուցաբերում նաև ռուս-ամերիկյան հարաբերություններն իրատեսական հիմքերի վրա դնելու ոլորտում: Հետևելով ամերիկյան վերլուծական դաշտի որոշ մեկնաբանություններին, մենք տեսնում ենք, որ այնտեղ կարծիքներ կան, թե կարմիր գծեր գծելով՝ Թրամփը կարող է ավելի լուրջ խոսակցության արդյունավետ դաշտ ստեղծել՝ մի շարք հարցերի շուրջ հասնելով լուրջ փոխզիջումների»,- ասաց նա՝ ընդգծելով, որ այս պահին Մոսկվան ու Վաշինգտոնը կարծես չեն փորձում գնալ լուրջ առճակատման։
ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է համացանցում տարածված «ՍԱՍ Գրուպ» ընկերության աշխատակիցների հետ անցկացված ժողովի ձայնագրությունը: Այս մասին տեղեկացրին գլխավոր դատախազության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հայաստանի Հանրապետության ոստիկանության կոլեգիայի անունից եւ անձամբ շնորհավորում եմ մեր մասնագիտական տոնի՝ ոստիկանության 99-րդ տարեդարձի առթիվ:
Հայաստանն առաջիկայում ևս կիրականացնի համաշխարհային տնտեսության բացասական երևույթների հետևանքների հաղթահարման, կայուն տնտեսական աճի անցման նախանշված ծրագրերը՝ այդ թվում նաև Միության ինտեգրացիոն ներուժի օգտագործման միջոցով:
Հարցին՝ ՀՀԿ-ում չե՞ն քննարկել այդ ձայնագրությունը, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարն ընդգծեց, որ առաջիկայում կուսակցությունը գործադիր մարմնի նիստ կունենա, որի ժամանակ, եթե լինի անհրաժեշտություն, այդ հարցը կքննարկի:
«Պետության ղեկավարներն արդեն նեղ կազմով հանդիպմանը համաձայնեցին, որ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին Մոսկվա քաղաքում»,-ասել է Սարգսյանը:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն մեկնաբանել է Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում «Անդերլեխտի» հետ ոչ-ոքին (1:1):
Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ ապրիլի 15-ին ժամը 11:00-ից 13:30-ը փակ կլինի Սարալանջի՝ Արմենակյան փողոցից Սարի թաղ տանող ճանապարհահատվածը:
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվեց Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի «Անդերլեխտի» դեմ առաջին խաղի լավագույն ֆուտբոլիստ՝ ըստ ՈւԵՖԱ-ի վարկածի:
Ախալքալաքի շրջանային ժողովի (սակրեբուլո) արտահերթ նիստը, որ պետք է քննարկեր Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հայտարարությունը, քվորումի բացակայության պաճառով չի կայանա:
Աֆղանստանում Միացյալ Նահանգերի կողմից ոչ միջուկային ամենահզոր ռումբերից մեկի կիրառմամբ այդ երկրում ոչնչացվել են «Իսլամական պետություն» խմբավորման առնվազն 36 զինյալներ:
«Միաժամանակ, ոստիկանությունը շարունակելու է մնալ հանրության մշտարթուն ուշադրության կենտրոնում, իսկ ցանկացած թերացում, վրիպում, առավել ևս՝ օրինախախտում, կարող է ի չիք դարձնել ոստիկանության արդիականացմանն ուղղված ջանքերի արդյունքները: Համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն առաջին հերթին ինքն է անհանդուրժող լինելու ցանկացած նման երևույթի հանդեպ, ինչպես որ հետևողական է բարեփոխումների գործընթացը ցանկալի ավարտին հասցնելու գործում»:
«Ապրիլի 7-ից մինչեւ ապրիլի 13-ը հանձնաժողովը խախտումներ` գնային բարձրացումների տեսքով չի հայտնաբերել: Ավելին, մեր ուսումնասիրությունները թույլ են տալիս վստահաբար ասելու, որ տեղական արտադրողների արտադրանքը լիովին հերիք է բավարարելու Զատկի տոնին քաղաքացիների շրջանում մեծացող պահանջարկը»,-նշեց Գայանե Սահակյանը: