Բաժիններ՝

Կիևը հավասար հնարավորություններ է խոստացել «Եվրատեսիլ»­-ի մասնակիցներին

Կիեւը հավասար հնարավորություններ է երաշխավորում «Եվրատեսիլ­-2017»-­ի բոլոր մասնակիցների համար, բայց խնդրում է հարգել ուկրաինական օրենքները: Այդ մասին հայտարարել են երկրի ԱԳ նախարարությունում:

«Ուկրաինան հավասար հնարավորություններ է երաշխավորում «Եվրատեսիլ­-2017»-­ի բոլոր մասնակիցների համար, բայց խնդրում է երաշխավորել հարգանքն իր օրենսդրության նկատմամբ»,­-ասված է Twitter­-ում արտաքին քաղաքական գերատեսչության միկրոբլոգում:

Տեքստին կից մեկնաբանության մեջ նշվում է, որ Ռուսաստանից «Եվրատեսիլ»­ի մասնակից Յուլյա Սամոյլովայի մուտքը Ուկրաինա արգելել են հենց երկրի օրենքների խախտման պատճառով:

Ավելի վաղ Ուկրաինայի փոխվարչապետ Վյաչեսլավ Կիրիլենկոն հայտարարել է, որ «Եվրատեսիլ-­2017» երաժշտական մրցույթի ռուս մասնակցի շուրջ ծավալված սկանդալը կարող է հանգեցնել Եվրոպական հեռարձակողների միության (ԵՀՄ) անդամների կողմից Ուկրաինայի դեմ պատժամիջոցների սահմանման: Դրա հետ մեկտեղ նա հույս է հայտնել, որ ԵՀՄ-­ի մասնակիցները կընդունեն այդ հարցում Կիեւի դիրքորոշումը: «Կարծում եմ, որ մեր դիրքորոշումը կընդունվի ԵՀՄ­ի անդամների կողմից: Իսկ եթե մրցույթից հետո Ուկրաինայի դեմ պատժամիջոցների հարց առաջանա Ռուսաստանի չմասնակցելու կապակցությամբ, լրացուցիչ կպարզաբանենք իրադրությունը»,-­ընդգծել է Կիրիլենկոն:

Ավելի վաղ ԵՀՄ-­ի պաշտոնական ներկայացուցիչ Դեւիդ Գուդմանը հայտնել է, որ Եվրոպական հեռարձակողների միությունը շարունակում է Կիեւում «Եվրատեսիլ» երգի մրցույթի նախապատրաստական աշխատանքները: Նա հասկանալ է տվել, որ ԵՀՄ-­ում դեռեւս չեն ավարտվել Սամոյլովայի՝ Ուկրաինա մուտքի արգելքի հետ կապված խնդիրների լուծման շուրջ անցկացվող բանավեճերը:

«Մենք առաջիկա օրերին հետագա հաղորդագրություններ կունենանք (մամուլի համար)»,­խոստացել է Գուդմանը: «Եվրատեսիլ­-2017»­-ի կիսաեզրափակիչներն Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացվելու են մայիսի 9­-ին եւ 11­-ին, եզրափակիչը՝ մայիսի 13-­ին: Գլխավոր արենան կդառնա Միջազգային ցուցահանդեսային կենտրոնը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս