«Բեսլանի մայրեր»-ի կոմիտեն գոհ է ՄԻԵԴ-ի կայացրած որոշումից
«Բեսլանի մայրեր» կոմիտեն ընդհանուր առմամբ գոհ է Բեսլանի ահաբեկչության գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշումից, սակայն մտահոգված է, որ ոչ բոլոր փաստերն են մանրամասն քննվել: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է կոմիտեի ներկայացուցիչ Սուսաննա Դուդիևան:
«Մենք մտահոգված ենք, որ ՄԻԵԴ-ը նպատակահարմար չի համարել առավել մանրամասն ուսումնասիրել մեր ներկայացված բոլոր փաստերը: Պատշաճ չի իրականացվել դատաբժշկական փորձաքննություն, չի եղել դեպքի վայրի փորձաքննություն: Կան նաև այլ կարևոր փաստեր, որոնք հարկավոր էր ուսումնասիրել»,- ասել է Դուդիևան:
Նրա խոսքով` կոմիտեի հետագա գործողությունների մասին նրանք լրացուցիչ կտեղեկացնեն: «Շատերը գոհ են որոշմամբ, շատ ընտանիքներ, ում մտերիմները մահացել են, գտնում են, որ դատարանի կայացրած որոշման հիման վրա պետք է դիմեն նաև Ռուսաստանի Գերագույն դատարան», ասել կոմիտեի ներկայացուցիչը: