Կեսգիշերն անց բացվեց բնակարանի դուռը: Ներսում դարանակալած ոստիկաններն էին:
Կատարողական թերթիկը տալիս է ակտն ընդունած առաջին ատյանի դատարանը` պահանջատիրոջ կամ դրա համար հատուկ լիազորված նրա ներկայացուցչի դիմումի հիման վրա՝ 3-օրյա ժամկետում:
Apple-ն սկսել է Lexus RX450h հիմքի վրա անվարորդ ավտոմոբիլների փորձարկումները, տեղեկացնում է Bloomberg գործակալությունը:
Այս պատմությունը լսելուց եւ դրա մեկնաբանությունները թերթերում կարդալուց հետո մտաբերեցի մի դեպք, երբ ծանոթներիցս մեկն աջուձախ հետաքրքրվում էր, թե ինչպես կարող է ձեռք բերել նառուշիլովկա։ Եվ երբ ես միամտաբար հարցրի, թե դա ինչ է, նա զարմացած պատասխանեց՝ ամեն ինչ, հասկանո՞ւմ ես, ամեն ինչ։
Ռուսաստանի տուրօպերատորների միության տվյալների համաձայն՝ մայիսին Ռուսաստանի քաղաքացիներից արտագնա տուրիզմի մեկնողների 30-35 տոկոսը նախընտրում է հանգիստը կազմակերպել Թուրքիայի հայնգստավայրերում: Որպես գլխավոր պատճառը դիտվում է այն, որ Թուրքիայի հյուրանոցներում մեծ զեղչեր են:
«Եթե ռուսական կողմը հավասարակշռման քաղաքականություն է վարում, ինչո՞ւ ապրիլյան պատերազմից հետո փորձեց վերականգնել այն բացը, որի մասին խոսում էին փորձագետները, տրամադրելով «Իսկանդեր» համակարգեր և որոշակի նոր նախաձեռնություններ հանդես բերելով»։
Հայաստանում գործող միակ պետական՝ Երևանի կենդանաբանական այգում 2016 թվականի տարեվերջի դրությամբ առկա է եղել 149 տեսակի կենդանի: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2016 թվականին կենդանիների գլխաքանակը կազմել է 854:
2016 թ. բանկային համակարգի ակտիվներն ավելացել են 15.6%-ով, ընդհանուր կապիտալը՝ 27.1%-ով, իսկ պարտավորությունները՝ 13.5%-ով
Ռուսաստանը շատ դժվար խաղ է խաղում Իսրայելի ու Իրանի միջեւ: Ու ես կարծում եմ, որ Ռուսաստանը բնականոն հարաբերությունները կշարունակի ե՛ւ Իրանի ե՛ւ Իսրայելի հետ:
Օրինակ, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն անհատ ձեռնարկատեր Աղասին Էլիզբարյանից գնել է արխիվային ծառայությունների մատուցում, որի արժեքը 900 հազար դրամ է: Թե կոնկրետ ի՞նչ պետք է անի այս քաղաքացին այդ գումարի դիմաց, պայմանագրում նշված չէ:
Հանրապետության 1000 խոշոր հարկատուները միասին այս տարվա առաջին եռամսյակում պետբյուջե են վճարել շուրջ 175 մլրդ դրամի հարկեր և տուրքեր։
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, որ Բարձր դատարանին չներկայացվեց որևէ ապացույց, դիմումում ներկայացված դատողությունները սնանկ էին, չէին պարունակում փաստարկված ապացույցներ. «ՀՀ պատմության ողջ ընթացքում առաջին անգամ Բարձր դատարանում քննվեց ընտրությունների հետ կապված դիմում, որը, իրավամբ, զուրկ էր և՛ իրավական հիմքից, և՛ ապացուցողական բազայից»։
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևին` այդ երկրի Օշի շրջանի Այու գյուղում տեղի ունեցած սողանքի կապակցությամբ, որը տասնյակ մարդկանց զոհվելու և վիրավորվելու, ինչպես նաև բնակավայրի և ենթակառուցվածքի ավերման պատճառ է դարձել:
Կյանքն ընդհատվեց ծառայողական պարտականությունները կատարելիս՝ զինված հանցախմբի կրակոցներից։
Աշխատողների միջին ցուցակային թիվը դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 1,3 տոկոսով, իսկ մեկ աշխատողի միջին ամսական ԱՎՈՒՄ-ն աճել է 3,4 տոկոսով և կազմել 209 հազար դրամ:
Կայծակնային գլխացավ։ Ցավի պիկը տևում է մոտ 60 վայրկյան, սակայն ցավը կարող է շարունակվել նույնիսկ մի քանի շաբաթ։ Կարևոր է ժամանակին դիմել բժշկի օգնությանը, քանի որ այս գլխացավը կարող է առավել լուրջ հիվանդության ազդանշան լինել։
Թուրքիայի վիճակագրական ընկերության (ԹՎԸ-TÜİK) հրապարակած տվյալների համաձայն՝ 2017թ. մարտին Թուրքիայի արտաքին առևտրայի պակասորդը կազմել է 4 մլրդ 492 մլն դոլար: Այլ կերպ ասած՝ այդ ցուցանիշը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել է 10.3 տոկոսով:
Չնայած գերագույն դատարանի հետաձգման վերաբերյալ որոշմանը՝ ԱՄՆ-ի Արկանզաս նահանգում անցած հինգշաբթի օրը մահապատժի ենթարկվեց արդեն չորրորդ բանտարկյալը՝ 38-ամյա Քենեթ Ուիլիամսը:
Վաշինգտոնն ու Թեհրանը տարածաշրջանային և երկկողմ հարցերի շուրջ բանակցել են գաղտնի, միջնորդավորված կամ բազմակողմ հանդիպումների ժամանակ: Տարածաշրջանում նրանց շահերն առավել հաճախ համընկել են, քան թե հակասել: Աֆղանական ու իրաքյան հարցերի կարգավորման առնչությամբ նշանակալից դեր է ունեցել Իրանը, ինչն Արևմուտքը բարձր է գնահատել:
«Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը խոստովանել է, որ հետաքրքրված չէ ակումբի նախագահի պաշտոնով:
Հայ երիտասարդ նկարիչների մտքերին, որոնումներին որոշակի ընթացք հաղորդելու համար, «Համազգային» հայ կրթական և մշակութային միությունը նախաձեռնեց «Ես եմ» խորագիրը կրող ցուցահանդեսը, որում ներառված են թվով 17 երիտասարդ արվեստագետների ստեղծագործություններ:
«Երևանը ռուսական սպառազինության ցանկացած վաճառք Ադրբեջանին դիտարկելու է՝ որպես Ռուսաստանի կողմից ոչ բարեկամական քայլ։ Եվ որքան ավելի շատ սպառազինություն ուղարկվի Ադրբեջան, այնքան ավելի սուր է լինելու Երևանի դիրքորոշումը»։
Հայաստանում գործող 17 առևտրային բանկերը միասին 2017 թվականի հունվար-մարտին պետբյուջե են վճարել շուրջ 9 մլրդ 825.6 մլն դրամի հարկեր և տուրքեր։
ՌԴ Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Վիկտոր Օզերովը հայտարարել է, որ Ռուսաստանի հակաօդային պաշտպանությունը Հեռավոր Արևելքում բերվել է մարտական բարձր պատրաստության վիճակի՝ Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակումից հետո:
Ըստ Marca-ի տեղեկության՝ մադրիդցիները պայմանավորվածություն են ձեռք բերել Դե Խեայի հետ և պատրաստ են նրան երկարաժամկետ պայմանագիր առաջարկել:
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել` կոչ անելով Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությանը հրաժարվել հրթիռամիջուկային ծրագրից:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը ապրիլի 29-ին Կահիրեում կազմակերպված պատարագի ժամանակ օրհնել է Եգիպտոսը` որպես առաջիններից մեկը, որը գրկաբաց է ընդունել քրիստոնեությունը:
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հաղթել է Թուրքմեն ձիարշավորդի օրվան նվիրված ձիարշավում` որպես մրցանակ շահելով Toyota Land Cruiser Prado ավտոմեքենա:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Իրաքի Սինջար շրջանում քրդերի դեմ նոր հարվածներ հասցնելու հնարավորության մասին` կիրառելով թուրք ազգայնականների կողմից ընդունված հայտնի նախադասությունը:
Թուրքիայի մուտքը Եվրամիություն անիրատեսական է: