Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրեն Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Ամերիկացի երգչուհի, դիզայներ եւ դերասանուհի Լեդի Գագան մասնակցել է Tiffany & Co ոսկերչական տան գովազդային արշավին:
Թուրքական «Karınca» թերթի կայքն ուշագրավ նախաձեռնությամբ է հանդես եկել: Կայքում պարբերաբար հրապարակվում են Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայ ընտանիքների պատմությունները՝ «հայկական դիմանկարներ՝ 1915թ. մինչ օրս» խորագրով:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը խորհրդարանական ընտրությունների արդյունքներով այլ քաղաքական ուժերի հետ կոալիցիա կազմելու հարց չի քննարկել:
«Ներքաղաքական անկայունությունը նախ՝ որևէ երկրի շահերից չի բխում, առավել ևս՝ Հայաստանի, որը չկարգավորված հակամարտություն ունի, ինչն իր հերթին՝ քաղաքական ուժերին ողջամտություն պետք է հաղորդի»,- ասաց ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը:
Ծագումով թուրք Նիդերլանդների քաղաքացիներն, ովքեր ներկայումս գտնվում են Թուրքիայում, զրկված են երկրից դուրս գալու իրավունքից:
Անանուն ընկերությունների հետևում թաքնվող օլիգարխները, որոնք Մեծ Բրիտանիայում ունեն միլիարդավոր ֆունտ ստեռլինգների արժողության շքեղ տներ և կալվածքներ, ստիպված կլինեն հայտնել իրենց անունները կոռուպցիայի դեմ պայքարի նոր կանոններին համապատասխան:
ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը 168.am-ի հետ զրույցում ենթադրեց, որ դա, հնարավոր է, ստվերի կրճատման արդյունքն է։ Նա նշեց, որ փոքր ու միջին բիզնեսի վրա Հարկային ծառայությունը լրացուցիչ ճնշումներ չի գործադրել։
Հայաստանի իշխանությունները կողմնակից են ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը:
Շատ տարածված մոտեցում է, երբ տղամարդն ամեն հարցում մեղադրում է կնոջը։ Արդյունքում կինը սկսում է ստրկաբար ամեն ձախողման մեջ ընդունել, որ մեղավորն ինքն է։ Մեղքի գիտակցման մեջ էլ պետք է օբյեկտիվ լինել։ Ամուսնու առաքելությունն է անել ամեն բան, որ կինն իրեն ամուր ու լիարժեք զգա, այլ ոչ թե տառապի թերարժեքությամբ։
Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ, 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից Սոնա Պողոսյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:
Ռուսաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանի Եկատերինբուրգի «Ուրալը» 2:1 հաշվով հաղթանակ տարավ Կազանի «Ռուբինի» նկատմամբ և դուրս եկավ եզրափակիչ:
«Դա անհնարին է, ոչ ոք չի պարտադրի, և իրենք էլ ոչ մի ցանկություն չունեն։ Ամեն ելույթի ժամանակ ՄԽ յուրաքանչյուր համանախագահ ասում է՝ որևէ մեկը որևէ բան չի պարտադրում։ Նման խնդիր չկա»։
Երևանի ավագանու ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսի անդամներին հայտարարել է, որ Իդլիբում քիմիական հարձակումից հետո դիտարկում է Սիրիայի դեմ ռազմական գործողություններ:
«Մոնթե Մելքոնյան» կիբեր բանակը կոտրել է ադրբեջանական ամենամեծ ֆորումներից մեկը՝ forum.azeri.net-ը և կայքի ամբողջ բազան: Կոտրվել են ադրբեջանական մի շարք կայքեր, որոնցում հիմա բոլորը տեսնում են ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված հայ զինծառայողների նկարները:
ՀՀԿ ԳՄ նիստը մեկնարկեց:
«Թուֆենկյան» հիմնադրամի նախաձեռնությամբ Արցախում գտնվող կինոռեժիսորներ Էրիկ Նազարյանն ու Ատոմ Էգոյանը, դերասանուհի և պրոդյուսեր Արսինե Խանջյանը, ՊԲ հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանի ուղեկցությամբ, ապրիլի 5-ին այցելել են ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր:
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է, որ Եվրոպայի լիգայում հաղթանակն իր համար այս մրցաշրջանում նպատակներից մեկն է:
2017 թվականի հունվար-փետրվարին Հայաստանը ներմուծել է 134,7 հազար դոլարի արվեստի ստեղծագործություն, իսկ 2016 թվականի հունվար-փետրվարին` 22,4 հազար դոլարի: Այս տարի այն ավելացել է 6 անգամ:
2017 թ. ապրիլի 6-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ դատավոր՝ Կ. Զարիկյանի, հրապարակվեց Ժ. Սեֆիլյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու՝ նախաքննական մարմնի միջնորդության քննարկման ժամանակ 2016 թ. հունիսի 22-ին տեղի ունեցած հավաքի վայրից ֆիզիկական ուժի գործադրմամբ ոստիկանության բաժին տեղափոխված, «Հայ կանանց ճակատի» անդամ Սուսաննա Սիմոնյանի դեմ ՀՀ Ոստիկանության հայցի քննության արդյունքում կայացված դատական ակտը:
ՀՀ կառավարությունը մտադիր է էներգետիկայի ոլորտում ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով ֆինանսավորում ներգրավել Եվրոպական ներդրումային բանկից:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանի ուղեկցությամբ ապրիլի 5-ին այցելել է Հայաստանի ազգային ագրարային համալսարան, ուսման վարձի լրացուցիչ զեղչի հավաստագրեր է հանձնել ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ մարտական հերթապահություն իրականացրած ուսանողներին:
«Ցանկացած երկրի դեպքում այդպես է, որպեսզի իշխող ուժը չստանա ձայների մեծամասնությունը, այդ երկրում պետք է տեղի ունենա ազգային աղետ այնպես, ինչպես դա եղավ, օրինակ, 1993թ. Ռուսաստանի ընտրությունների ժամանակ…»:
Հայոց ցեղասպանության ոգեկոչմանը, դատապարտմանը և կանխմանը նվիրված ամսվա շրջանակում Կանադայի ժառանգության նախարար Մելանի Ջոլին հանդես է եկել հայտարարությամբ:
Մոսկվայում ավելի քան 50 հազար մարդ մասնակցել է Սանկտ Պետերբուրգի մետրոյի կայարանում պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակի երեկոյին:
Վիեննայի պետական օպերան ներկայացրել է 2017-2018 թվականների տարեշրջանի ծրագիրը:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարեդարձի կապակցությամբ ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետխորհրդի վարչապետ Լի Քեցյանին: