
Արման Թաթոյանը պահանջում է պատասխանատվության ենթարկել «Սևան» հոգեբուժական հիվանդանոցի տնօրենին

Հոգեբուժարաններում անձի իրավունքների ապահովման աշխատանքները 2017 թվականին լինելու են Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում: Ապրիլի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
«Այցելել ենք «Սևան» հոգեբուժական հիվանդանոց, որտեղ բացահայտել ենք բազմաթիվ խնդիրներ: Հոգեբուժարանի տնօրենը մեր բոլոր առաջ քաշած խնդիրների տակ գրել է, որ իրականությանը չի համապատասխանում: Ես վստահեցնում եմ, որ Մարդու իրավունքների պաշտպանը իրականությանը չհամապատասխանող տեղեկություն չի տրամադրում»,- հավաստիացրեց Թաթոյանը:
Նրա խոսքով` ՄԻՊ-ը փաստեր ունի և դրանք ուղարկելու է առողջապահության նախարարություն: «Պահանջելու եմ, որպեսզի հոգեբուժարանի տնօրենին ենթարկեն պատասխանատվության», ասաց Մարդու իրավունքների պաշտպանը: