Ամերիկյան ռեալիթի շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը Հայոց ցեղասպանության «Խոստումը» ֆիլմի ցուցադրությունից հետո անդրադարձել է աշխարհահռչակ հայազգի երգչուհի Շերին և խոստացել նրա հետ «#պահելխոստումը»:
Այս հարցը բավական տարածված է։ Նախ՝ քառասունքը հանգուցյալի հարազատների համար սգո շրջան է (սգո շրջանին հատուկ է զերծ մնալ խնջույքների, ուրախ տոնակատարությունների մասնակցելուց, չսափրվել, հեռուստացույց չդիտել և այլն)։
Ուշագրավն այն է, որ բնակչության միջոցների հաշվին իրականացված շինարարությունն այս ընթացքում աճել է 2,8%-ով
Սյունիքի մարզում ապրիլի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 16։20-ի սահմաններում Mercedes մակնիշի 25 DD 111 համարանիշի ավտոմեքենան (վարորդ 47-ամյա Վրեժ Բ.) Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 189-րդ կմ հավածում բախվել է «ՈՒԱԶ 3303» մակնիշի 26 ՕԼ 339 համարանիշի (վարորդ 52-ամյա Մանվել Ս.) ավտոմեքենային։
Ամերիկացի բժիշկները ցույց են տվել, որ կանոնավոր վազքերը մի քանի տարով ավելացնում են կյանքի տեւողությունը:
Ռոնալդուի մասնակցութամբ միջադեպը տեղի է ունեցել 2009 թվականի հունիսի 13-ին, Լաս Վեգասում, որտեղ նա հանգստանում էր եղբոր և քրոջ հետ: Ինչպես պնդում է Der Spiegel-ը՝ հղում կատարելով Football Leaks-ի աղբյուրին, Լաս Վեգասի հյուրանոցներից մեկում պորտուգալացին իբր բռնաբարել է մի աղջկա, որը դրանից հետո մտադրված է եղել դիմել դատարան:
«Հէմոֆիլիա» հիւանդութեան միջազգային օրուան առթիւ Լիբանանի նախագահ Միշէլ Աուն եւ առաջին տիկին Քլոտին Աուն Պաապտայի պալատին մէջ հիւրընկալած են «հէմոֆիլիա» հիւանդութեամբ տառապող խումբ մը մանուկներ, անոնց բուժմամբ զբաղող հաստատութիւններու ներկայացուցիչներ եւ բժիշկներ: Այս մասին կը գրէ լիբանանեան «Ալ Նահար» պարբերականը:
1990-ականներին, երբ Հայաստանի առաջ ծառացած էին սոցիալ-տնտեսական եւ քաղաքական լրջագույն խնդիրներ, արտագաղթի մեծ ալիք սկսվեց:
«Պատրոնները կամ տերերը» ժամանակ առ ժամանակ նաև դիմում են ուժի գործադրմանը՝ հիշեցնելու, որ իրենց է պատկանում բռնի ուժի մոնոպոլիան:
ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար, «Հայկական վերածնունդ» կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը կդառնա Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի ռեկտոր:
Ապրիլի 10-14-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 72,571,068 դոլար 485,35 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով
Հայ առաքելական եկեղեցին վաղը՝ ապրիլի 16-ին կնշի Սուրբ Զատիկ կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը:
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ուզում է արմատապես փոխել իր թիմի կազմը: Ըստ Don Balon-ի տեղեկության՝ Մեսսին «կապտանռնագույնների» ղեկավարությանն ասել է, որ ուզում է՝ ակումբը մոտակա տրանսֆերային պատուհանի ժամանակ ստորագրի 5 նոր ֆուտբոլիստների:
Այս ժամանակահատվածում պետական պարտքը կազմել է ընդամենը 2 տրլն 901 մլրդ դրամ կամ 5 մլրդ 996 մլն դոլար, որից արտաքին պարտքը կազմում է 78,7 տոկոսը, ներքինը՝ 21,3 տոկոսը:
«Պայքարը ԴԱԵՇ-ի դեմ մեր առաջնահերթություն է»,- «Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ՝ SETA հիմնադրամի միջոցառման ընթացքում այս մասին ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իսիքը: Վաշինգռտոնում պաշտպանության նախարարը հանդիպել է իր գործընկեր Ջիմ Մաթիսի հետ: Սիրիական հակամարտությունը, ԴԱԵՇ-ի դեմ պայքարն ու ՆԱՏՕ-ի շրջանակում համագործակցությունը թուրք-ամերիկյան ռազմական քննարկումների օրակարգում էին: «Ելնելով հանդիպման մասին մեկնաբանություններից կարելի է եզրակացնել, որ բանակցությունները […]
ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում գտնվող Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը մասնակցել է Թուրքիայի «Քաղաքական, տնտեսական եւ հասարակական հետազոտությունների հիմնադրամի» (SETA) վաշինգտոնյան գրասենյակի կողմից կազմակերպված քննարկմանը, որտեղ խոսել է Թուրքիայի կողմից ՀՕՊ համակարգեր ձեռք բերելու խիստ անհրաժեշտության մասին:
«Հայտնի է, որ ԵԱՏՄ-ից դուրս Հայաստանի հարաբերությունները պետք է այս կամ այն ձևով կապված լինեն այն պայմանների հետ, որ թելադրում է ԵԱՏՄ-ն»,- ասաց Հ. Իգիթյանը։
Մագնեզիումն օրգանիզմն խիստ անհրաժեշտ հանքանյութերից մեկն է։ Առողջության հետ կապված խնդիրները, որոնք առաջանում են այս հանքանյութի անբավարար քանակի հետևանքով, կարող են զգալի լինել։ Մագնեզիումն առաջին հերթին՝ դիտարկվում է որպես հանքանյութ՝ ոսկորների և սրտի համար, սակայն իրավիճակը մի փոքր այլ է։ Այն պարունակվում է օրգանիզմում՝ ավելի քան 300 ֆերմենտների մեջ, և կարևոր դեր է կատարում դետոքսիկացիայի գործընթացում։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան մայրաքաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցում ներկա է գտնվել Ճրագալույցի Սբ. Պատարագին:
«Պրոլայնմեդիա» ռուսական ընկերությունը եւ սիրիական «Shaghaf»ը համաձայնագիր կստորագրեն համատեղ «Պալմիրա» գեղարվեստական ֆիլմի ստեղծման վերաբերյալ:
«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն արտահայտվել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչի մասին:
Մեծ Բրիտանիայի տրանսպորտային ոստիկանությունը (BTP) դադարեցրել է դիսկոտեկան Լոնդոնի մետրոյի վագոնում, որը կազմակերպել էին Trollstation YouTube-ալիքի հեղինակները:
Աշխարհում շարժական հավելվածների ներբեռնումների թիվը 2016 թվականին աճել է 15 տոկոսով, ընդ որում՝ սեգմենտում հասույթն ավելացել է 40 տոկոսով:
Ստացվում է, որ լինել համայնքի ավագանու անդամ՝ ոչ միայն արդյունավետ չէ, այլև որոշակի սահմանափակումների առաջ է կանգնեցնում տվյալ մարդուն: Այդ դեպքում ինչքանո՞վ է արդյունավետ ավագանու աշխատանքը, և ո՞րն է ավագանու անդամների՝ ավագանիում աշխատելու հիմնական մոտիվացիան:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ակտիվորեն միջոցներ է հավաքագրում 2020 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու նպատակով:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել է դատաբուսաբանական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն։ Իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ մեղադրյալի մատնանշած հանգամանքներն ստուգելու և դեպքի բոլոր հանգամանքների օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Զատկի տոնին ընդառաջ շուկայում գնաճ է գրանցվել՝ կապված գրեթե բոլոր ապրանքատեսակների հետ:
Արցախի թեմի առաջնորդ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը զատկական պատգամ է հղել:
Թուրքիայի Հաքքարի նահանգի Յուքսեքովա գավառում գտնվող Իքիյաքա լեռների շրջանում ծառայություն իրականացնելիս 4 զինվորական գլորվել են անդունդը:
ՀՀ վերահսկիչ պալատը Շիրակի մարզի դատախազություն է ներկայացրել հաշվետվություն, ըստ որի, առանց համապատասխան թույլտվության փոփոխվել է Ռիժկով փողոցի՝ պատմամշակութային արժեք հանդիսացող և պետական պահպանության տակ գտնվող 4-րդ շենքի ճակատային մասը: