
Հրշեջները մարել են Գեղարքունիքի մարզի Ծաղկաշեն գյուղում բռնկված հրդեհը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ապրիլի 13-ին, ժամը 12:04-ին ահազանգ է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Ծաղկաշեն գյուղում այրվում է անասնագոմի և ավտոտնակի տանիք:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:36-ին, մարվել՝ 13:07-ին:
Այրվել են Ծաղկաշեն գյուղի 8-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող անասնագոմի և ավտոտնակի տանիքի փայտյա կառուցատարրերն ու ծածկը (ասբոշիֆերը)՝ մոտ 100 քմ և տանիքում կուտակված մոտ 100 կգ անասնակեր: