ՄԻՊ-ը Վահան Շիրխանյանի պահման պայմանները բավարար է համարում
Նորք-Մարաշի զինված խմբի գործով ամբաստանյալ Վահան Շիրխանյանի առողջական վիճակը գտնվում է մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում: Ապրիլի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: «Դատավարության պատասխանին ծանոթ եմ և չեմ ուզում դա մեկնաբանել: Ես ևս մեկ հայտարարություն տարածեցի և պահանջեցի, որ Վահան Շիրխանյանը նորից ենթարկվի հետազոտությունների: Դրանից հետո Վահան Շիրխանյանը ենթարկվել է որոշ հետազոտությունների և սկսել է դեղեր ստանալ: Ներկայումս նա գտնվում «Դատապարտյալների հիվանդանոցում», – նշեց Թաթոյանը:
ՄԻՊն առաջարկել է նաև Վահան Շիրխանյանին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց, որից հետո քննարկումներ է ունեցել արդարադատության նախարարության հետ: «Հիմա «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պայմանները ավելի բարվոք են, Վահան Շիրխանյանը որոշակի գոհունակություն է հայտնել: Բայց դա մեզ համար բավարար չէ, պետք է ուսումնասիրությունները շարունակենք, որպեսզի հասկանանք, թե ընթացիկ իրավիճակն ինչպիսին է լինելու»,- եզրափակեց Թաթոյանը: