
Բելառուսն ամբողջությամբ մարել է ռուսական գազի դիմաց պարտքը

Բելառուսն ամբողջությամբ մարել է 2016-2017 թվականներին ռուսական գազի մատակարարումների դիմաց կուտակված 726,2 միլիոն դոլարի պարտքը «Գազպրոմ»-ին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ընկերության հաղորդագրությունը:
Ապրիլի սկզբին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցությունների արդյունքներն ամփոփելով`ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Մոսկվան և Մինսկը պայմանավորվել են այն մասին, թե ինչպես է կարգավորվելու նավթագազային վեճը: Կողմերը փոխադարձ զիջումների հնարավորություն են գտել և պայմանավորվել են, թե ինչպես է ընթանալու այդ ոլորտում աշխատանքը ոչ միայն 2017 թվականին, այլև 2018-2019 թվականներին:
Մինչ այդ չկարգավորված էր մնում վեճը, որը տևում էր 2016 թվականի սկզբից ի վեր, երբ Մինսկը հայտարարել էր ռուսական գազի գնի անարդարության մասին և միակողմանի կարգով սկսել ավելի քիչ վճարել դրա համար: