Բաժիններ՝

Փարիզի կենտրոնական փողոցներում Հայոց ցեղասպանության 102-­րդ տարելիցին նվիրված հիշատակի երթ կանցկացվի

Փարիզում ապրիլի 22­-ին հայ վետերանների նախաձեռնությամբ կազմակերպվելու է Հայոց ցեղասպանության 102-­րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում: Ինչպես հաղորդում է Nouvelles d’Armenie­ն, ժամը 18:00­-ից Շանզ-Էլիզե պողոտայով ցույցի մասնակիցները երթով շարժվելու են դեպի Անհայտ զինվորի հուշահամալիր` Հաղթական կամարի տակ:

Միջոցառմանը կմասնակցեն նաև Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը, Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Վահան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

Հիշատակի արարողությունը կազմակերպել են Հայ վետերանների ազգային ասոցիացիան և Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930