Բաժիններ՝

«Սիրիայի ուղղությամբ հրթիռային հարվածը ցույց տվեց, որ ԱՄՆ-­ում Թրամփը չէ որոշում կայացնում». Ասադ

Սիրիայի ուղղությամբ հրթիռային հարվածն ապացույցն է այն բանի, որ ԱՄՆ-­ում նախագահ Թրամփը չէ կայացնում որոշումներ: AFP-­ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը:

«Փաստացի, դա առաջին ապացույցն է այն բանի, որ գործը նախագահի մեջ չէ, այլ ԱՄՆ ռեժիմում, «խորքային պետությունում» կամ «խորքային ռեժիմում», որը մնացել է նույնը, այն չի փոխվում: Նախագահը նրանց թատրոնում միայն դերասաններից մեկն է. անգամ եթե նա ցանկանում է լինել առաջնորդ, նա չի կարող դառնալ այդպիսին»,-­ նկատել է Սիրիայի նախագահը: Սիրիայի առաջնորդը պարզաբանել է, որ նկատի ունի ռազմարդյունաբերական համալիրը, ֆինանսական ընկերությունները, բանկերն ու տարբեր քաղաքական ուժերը, որոնց շահերից ելնելով էլ, նրա կարծիքով, ստիպված է լինում գործել երկրի նախագահը:

«Ոմանք ասում են, որ Թրամփը ցանկանում է լինել առաջնորդ: Բայց նրանց (ԱՄՆ) յուրաքանչյուր նախագահ, ով ցանկանում է լինել առաջնորդ, ավելի ուշ ստիպված է եղել հրաժարվել իր խոսքերից, կուլ տալ իր հպարտությունը, եթե այն եղել է, և 180 աստիճան շրջվել: Հակառակ դեպքում ստիպված է եղել վճարել քաղաքական գինը»,-­ ասել է Ասադը:

Ավելի վաղ ԶԼՄ­-ները հրապարակել էին Թրամփի թվիթերյան գրառումները, որոնցում նա 2013 թվականին հետևողականորեն դատապարտել է ԱՄՆ վարչակազմի` Սիրիայի ուղղությամբ հարված հասցնելու ծրագրերը և այդ ժամանակ նախագահի պաշտոնը զբաղեցրած Բարաք Օբամային նախազգուշացրել չգնալ նման քայլի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս