Մի օր մի երիտասարդ կին գնաց իր մոր մոտ և սկսեց գանգատվել՝ պատմելով իր ընտանեկան խնդիրների և դժվարությունների մասին: Նա չգիտեր, թե ինչպես հաղթահարել դրանք, քանի որ արդեն հոգնել էր պայքարելուց:
Սահմանված գումարը պետք է փոխանցվի ցանկացած բանկային կազմակերպությունում՝ 10 օրվա ընթացքում։ Այնուհետև անդորագիրը Ձեր կողմից միջգերատեսչական հանձնաժողովին ներկայացնելուց հետո այն ուղարկվում է դատախազություն և վերջինս պարտավոր է 1 շաբաթվա ընթացքում քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը ուղարկել համապատասխան զինկոմիսարիատ:
«Հաղթողը պետք է 1,5 տարվա ընթացքում ներկայացնի բոլոր այն միջոցառումների ցանկը, որոնք պատրաստվում է իրականացնել: Ներդրումային ծրագրերը կքննարկվեն ՀՀ մշակույթի նախարարության փորձագիտական հանձնաժողովում, որը կազմված է բնապահպան մասնագետներից, հնագետներից, քարանձավագետներից…Նրանցից յուրաքանչյուրն իր մասով է գնահատելու ծրագիրը»,-ասաց նա:
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին հետաքրքրում է Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարան, և, իսպանական մամուլի փոխանցմամբ՝ Զիդանը նրան գնելու առաջարկությամբ դիմել է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին:
Ուկրաինայի ազգային հանրային հեռուստառադիոընկերության (ՈւՀՀՌ) դիտորդական խորհուրդը Եվրոպական հեռարձակողների միությանը (EBU) հորդորել է հարգել Ուկրաինայի ինքնիշխանությունը եւ չխոչընդոտել «Եվրատեսիլ-2017» մրցույթի անցկացմանը:
Դեռահասությունը յուրօրինակ տարիքային դրսևորման փուլ է, որը հիմնականում կազմավորում է մարդու անձը, նրա հարմարումը սոցիալական կյանքի նորմերին, պահանջներին:
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ փաստաբան, «Սասնա Ծռեր»-ի գործով մեղադրյալ Արայիկ Խանդոյանի («Միայնակ գայլ») պաշտպան Արա Ղարագյոզյանը մոտակա օրերին դիմելու է ՀՀ գլխավոր դատախազին՝ այսօր դատական նիստերի դահլիճում դատախազ Պետրոս Պետրոսյանի պահվածքի հետ կապված:
«Դեղերն ուղարկվում են պոլիկլինիկաներ, և տեղում իրականացվում է ներքին բաշխում: Մենք տալիս ենք խրոնիկ հիվանդությունների դեղերը՝ անկախ նրանից՝ անձը պատկանում է որևէ սոցիալական խմբի, թե ոչ: Որոշակի սոցիալական խմբերի պատկանող անձինք ևս ստանում են դեղեր, որոնք նշանակվում են առաջնահերթության կարգով»,- նշեց Մարինա Հարությունյանը:
Ըստ Mundo Deportivo-ի տեղեկության՝ Պաուլոն դիմել է իսպանական գրանդներին և խնդրել է, որ վերջիններս տրանսֆերի վերաբերյալ կոնկրետ առաջարկություն անեն «Յուվենթուսին»:
Հարցազրույցի ընթացքում Տիգրան Սարգսյանն անդրադարձել է Եվրասիական տնտեսական միության զարգացման հեռանկարներին, աշխատաշուկայի զարգացման հեռանկարներին և մի շարք այլ խնդիրների:
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաշվարկել է ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները` բոլոր 2009 տեղամասերի նախնական տվյալներով:
Անգլիայի Պրեմիեր լիգայի 31-րդ տուրում տեղի կունենա «Մանչեսթեր Յունայթեդ» – «Էվերթոն» հանդիպումը:
Այժմ Android-ն ամենատարածված օպերացիոն համակարգն է: Սա վերաբերում է ողջ շուկային, և ոչ միայն՝ սմարթֆոններին: Նախորդ հետազոտությունների արդյունքում առաջատարը Windows-ն էր: Android-ի ցուցանիշը 37,93% է, և այս տոկոսներով օպերացիոն համակարգը շատ քիչ է զիջում Windows-ի ցուցանիշին՝ 37,91%: Սակայն Google-ը վերջին տարիներին գրանցում է ստաբիլ աճ: Մի քանի տարի առաջ Android-ի ցուցանիշն ընդամենը 2,4% էր:
Հայաստանին վերաբերող զեկույցում Freedom Houseն անդրադարձ է կատարել 2016թ-ի ապրիլյան պատերազմին:
Մեսսիի նախորդ պայմանագիր ժամկետը լրանում է 2018թ. ամռանը: Հարձակվողը և «Բարսելոնան» պայմանավորվել են համաձայնագիրը 5 տարով երկարաձգելու մասին. արգենտինացին ստորագրությունը կդնի մայիսին:
Անդրադառնալով «Ելք» դաշինքին` քաղաքագետը նշեց, որ այս ուժի ակտիվ քաղաքական, քարոզչական աշխատանքը վերջին ամիսներին շատ արդյունավետ էր: Առաջ քաշվող լոզունգները լսելի էին, հատկապես հակակոռուպցիոն աշխատանքների խորացման, որոշ բնագավառներում բարեփոխումների իրականացման համատեքստում:
Յոհան Կրուիֆի անվան մարզական կենտրոնի բացման ժամանակ կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն առիթը բաց չի թողել՝ խոսելու թիմի պաշտպան Ժերարդ Պիկեի վերջին հայտարարությունների մասին:
«Այս ընտրությունների տարբերությունը նախորդ ընտրություններից եղավ այն, որ, եթե առաջ մարդկանց գումար էին վճարում և «բերում-լցոնում» էին մարդկանց ընտրատեղամաս և ստիպում էին քվեարկել, ապա այս ընտրություններին մարդիկ կամավոր «ինքնալցոնվեցին, կամավոր ինքնալցոնում եղավ»»:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ ապրիլի 4-ին տեղի է ունեցել 2017թ. սեպտեմբերի 19-20-ը Երևանում կայանալիք Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովի նախապատրաստական աշխատանքներին նվիրված խորհրդակցություն:
Համաշխարհային աստղերը շարունակում են իրենց աջակցությունը ցուցաբերել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 4-ին այցելել է ղարաբաղա ադրբեջանական սահմանի մի շարք հատվածներ եւ ծանոթացել զինվորների առօրյային ու տիրող իրավիճակին:
Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման զինյալները Մոսուլի արևմտյան հատվածում մահապատժի են ենթարկել շուրջ 30 մարդու:
Որոշ ուժեր բավարարվեցին հաղորդագրություններ տարածելով, նրանց անդամների հիմնական մասի հեռախոսներն անհասանելի էին, ոմանք էլ մերժում էին որևէ մեկնաբանություն տալ։
Շիրակի մարզի տարածքում գտնվող թիվ 31 և 32 ՏԸՀ-ներն ընդհանուր առմամբ ստացել են 16 դիմում-բողոք՝ ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: Դրանք եկել են դիտորդներից: Ընտրատարածքներում կուսակցությունները եւ դաշինքները վերահաշվարկի դիմումներ չեն ներկայացրել:
Քաշի նվազեցում, տեսողության լավացում, ամուր ոսկորներ և ատամներ… և սա դեռ ամենը չէ։ Եթե ամեն օր առավոտյան նախաճաշին երեք ձու օգտագործեք, կարող եք նկատելիորեն լավացնել առողջական վիճակը։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը ցավակցական նամակ է ուղարկել իր գործընկեր` ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և տարերային աղետների հետևանքների վերացման հարցերով նախարար Վլադիմիր Պուչկովին` ս/թ ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած ողբերգական պայթյունի կապակցությամբ:
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Իսպանիայի առաջնության 29-րդ տուրի՝ «Գրանադայի» հետ խաղում հաղթանակ տոնելուց հետո խոսել է թիմի արդյունքի և Նեյմարի տպավորիչ վիճակագրության մասին:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքի «Ընտրողների ստորագրված ցուցակներ» բաժնի ծանրաբեռնվածությունը թեևթացնելու նպատակով կայքում տեղադրվել են այլընտրանքային հղումներ, որոնք պարբերաբար համալրվում են:
Տ. Մխիթարյանը, խախտելով հարկային օրենսդրության պահանջները, ստանձնել է Արտաշատի տարածքային հարկային տեսչությունում հաշվառված մեկ այլ` «Օհանտրանս» ՍՊԸ-ի հաշվապահական հաշվառման պարտականությունը: Այդ ընթացքում, նույն տեսչության ընթացիկ հսկողության բաժնի գլխավոր հարկային տեսուչ Արմեն Մուրադյանից տեղեկանալով հիշյալ ընկերության կողմից խախտում կատարելու փաստ հայտնաբերելու մասին, կրկին չարաշահել է պաշտոնեական դիրքը և վերջինիս խնդրել թաքցնել խախտումը, որպեսզի «Օհանտրանս» ՍՊԸ-ի համար լրացուցիչ հարկային պարտավորություններ չառաջանան:
Էյֆելյան աշտարակի լույսերն այսօր կեսգիշերին կանջատվեն` ի հիշատակ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն: