Երեխաների և երիտասարդների հակադիաբետիկ դեղի պահանջարկն ամբողջությամբ կբավարարվի

Շաքարային դիաբետ ունեցող երեխաներին և երիտասարդներին անվճար ինսուլին ստանալու իրավունքի իրացումը պատշաճ մակարդակով ապահովելու նպատակով կառավարությունն ընդունեց համապատասխան որոշում:

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նշեց, որ պետբյուջեից հատկացվող միջոցների շրջանակում 2017­-2019թթ. անխափան կապահովվի շաքարային դիաբետով տառապող երեխաների և երիտասարդների հակադիաբետիկ դեղի պահանջարկը 100 տոկոսով:

Ըստ նախագծի հիմնավորման` ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում շաքարային դիաբետով հիվանդների թիվը տարեցտարի աճում է։ ՀՀ­ում 2016թ­-ին մինչև 18 տարեկան դիաբետ ունեցող հիվանդների տարեկան աճը 2015թ-­ի հետ համեմատ կազմել է 8 տոկոս, իսկ 18­-22 տարեկաններինը՝ 14,4 տոկոս:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930