Թուրքիայի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը չի գալու Հայաստան՝ խորհրդարանական ընտրություններին որպես քաղաքացի-դիտորդ մասնակցելու:
Սիցիլիայի Մոնրեալե քաղաքի կաթոլիկ արքեպիսկոպոս Միկելե Պենիզին մաֆիայի անդամներին արգելելէ կնքահայր լինել։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն մարտի 21-ին մեկնելու է ԱՄՆ:
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ցուցակը գլխավորող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ուղիղ եթերում պատասխանել է «Ազատության» լրագրողի հարցերին:
«Քաղաքական ուժերը քարոզարշավ ասելով՝ հիմնականում հասկանում են, որ պետք է գնան գյուղից գյուղ ու իրենց մտքի գոհարները ներկայացնեն ընտրողներին, և ոչ ավելին։ Այսինքն՝ որևէ նորություն, էներգետիկա քաղաքական ոչ մի ուժ չունի»:
Այսօր բելառուսական Белта գործակալությունը՝ վկայակոչելով նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին հայտարարել էր Հայաստանից Բելառուսի տարածքով դեպի Եվրոպա թռչող ինքնաթիռում ռադիոակտիվ նյութեր հայտնաբերվելու մասին։
Կառավարությունն առաջիկայում կներկայացնի գործադիրի գործունեության վեցամսյա հաշվետվությունը:
Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այց է կատարել Արմավիրի և Արագածոտնի մարզեր:
Մելվուդում մարզումներից մեկի ժամանակ «Լիվերպուլի» 24-ամյա կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինիոն մերկացրել է որովայնը, որի վրա երևացել է նրա նոր՝ Միկի Մաուսի դեմքով դաջվածքը:
«Մենք ունենք չլսող և չտեսնող պատգամավորների մեծ թիվ, և պետք է մտահոգ լինենք, որ խորհրդարան գան ազգի խնդիրները բարձրաձայնող, լուծում տվող պատգամավորներ։ Շատ կարևոր է, որ այս գիտակցումով գնանք ընտրություններին։ Ցուցակագրելով, փող բաժանելով՝ մեր երկիրը տանում ենք դեպի անդունդ ու կործանում։ Մենք վատ կյանքով ենք ապրում. 21-րդ դարում մեր ժողովուրդն ապրում է սոցիալական թշվառության մեջ, և դրանից դուրս գալու համար պետք է ունենանք գրագետ, փորձառու առաջնորդներ»,- ասաց նա՝ նկատելով, որ մինչև 2023 թիվը Հայաստանում ընտրություն չի լինելու, և չեն կարող բողոքել։
Միջոցառման ընթացքում մասնակիցները կազմեցին թիմեր, մշակեցին իրենց գաղափարները, ստացան մենթորների խորհուրդները և ներկայացան ժյուրիին` փիչինգի միջոցով։
«Արժանի գործընկեր-2017» բազմազգ զորավարժությունները «Ուժը գործընկերության մեջ է» նշանաբանի ներքո երրորդ անգամ անընդմեջ Վրաստանում կանցկացվեն այս տարվա հուլիսի վերջին:
Անկում է գրանցվել միայն շինարարության ոլորտում և սպառողական գների ինդեքսում:
«Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հանդիպել է Իսպանիայի թագավոր Խուան Կարլոս 1-ինի հետ:
Թիմում անցկացրած առաջին մրցաշրջանում հարձակվողը շաբաթական վաստակել է 300 հազար եվրո, բայց հիմա նրա ախորժակը բացվել է: Զլատանը «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությանը խնդրել է երկարաձգել պայմանագիրը, ըստ որի՝ նա շաբաթական կվաստակի 350 հազար եվրո:
Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով Եվրախորհրդի փորձագետների խումբը՝ GRETA-ն Հայաստանում «լավ առաջընթաց» է արձանագրել տվյալ ոլորտում, այսօր հրապարակված իր նոր զեկույցում նշելով, որ երկիրը առաջ է շարժվել թե՛ օրենսդրությամբ և թե՛ գործնականորեն:
«Դա ոչ թե խաթարում է հավասար մրցակցային պայմանները, դա օրենքի խախտում է նախ և առաջ։ Նորմալ, ժողովրդավարական երկրներում ուղղակի կարգելվեր այդ կուսակցությունների մասնակցությունն ընտրություններին։ Դա օրենքի խախտում է»:
Բուխարեստում մարտի 13-ից 19-ը տեղի է ունեցել «Մեկ աշխարհ. Ռումինիա» մարդու իրավունքներին նվիրված փաստավավերագրական ֆիլմերի 10-րդ միջազգային կինոփառատոնը, որի այս տարվա գործընկերներից էր Ռումինիայում ՀՀ դեսպանությունը։
Բրիտանացի հռչակավոր ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը հայտարարել է, որ պատրաստվում է տիեզերք ուղեւորվել Virgin Galactic ընկերության տիեզերանավով:
Հանձնախումբը հիշեցնում, որ Հաց Բերողի՝ Արթուր Սարգսյանի հոգեհանգիստը տեղի կունենա երեքշաբթի, մարտի 21-ին, ժամը՝ 18.00-ին, Շահումյանի գերեզմանատանը հարակից «Սան Լազար» սգո սրահում:
Քննարկվել են Արցախ-Բելգիա հարաբերություններին վերաբերող հարցեր:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշեց, որ ՀՀԿ-ն ևս իր նախընտրական ծրագիրը ներկայացնում է, ինչպես մյուս քաղաքական ուժերը, սակայն տարբերությունն այն է, որ իրենք խոստումներով քվեներ չեն հավաքում, այլ հանդես են գալիս իրատեսական ծրագրերով: «Համոզված եղեք, որ ՀՀԿ-ն այն ուժն է, որը չի խուսափել պատասխանատվությունից, հետագայում էլ պատասխանատու ենք լինելու բարեփոխումների առաջընթացի համար»,-ասաց նա:
Մազաթափությունն ամենահաճախ հանդիպող խնդիրներից է, որից ազատվելն այնքան էլ հեշտ չէ։ Այն կարող է երկաթի անբավարար քանակի, սիֆիլիսի, մաշկային հիվանդությունների, աուտոիմունային խանգարումների, քիմիաթերապիայի, հորմոնալ անհավասարակշռության և բազմաթիվ այլ խնդիրների արդյունք լինել։ Մյուս կողմից՝ ժամանակի ընթացքում մարդիկ բախվում են տեսողության հետ կապված խնդիրների։
Ես առաջ կգնամ պրոֆեսիոնալների հետ, բայց բացի պրոֆեսիոնալ լինելուց, ինձ պետք է հայրենասեր թիմ։ Այսօր Քանաքեռ -Զեյթուն համայնքի ընտրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ընդգծելով, որ պետական կառավարման համակարգի վարձավճարն այնպիսին է, որ պրոֆեսիոնալին այնտեղ ներգրավելը բավականին բարդ է։
Պեկինում հասարակական զուգարաններում զուգարանի թղթի գողության դեմ պայքարի յուրօրինակ եղանակ են մշակել։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Հաց բերող» Արթուր Սարգսյանին սատարողների երթի ժամանակ Աբովյան-Սայաթ Նովա փողոցների խաչմերուկում բախումներ սկսվեցին ոստիկանների և ցուցարարների միջև, քանի որ ցուցարարները նստացույց էին իրականացնում:
«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար կիսապաշտպան Ռայան Գիգզն իր կարծիքն է արտահայտել Անգլիայի Պրեմիեր լիգայի ֆուտբոլիստների վերաբերյալ և մեկնաբանել է, թե ինչու են անգլիական ակումբները վատ հանդես գալիս Չեմպիոնների լիգայում: Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ է դուրս եկել անգլիական թիմերից միայն «Լեսթերը»:
Ամերիկյան լեգենդար ընտանիքի ներկայացուցիչ, ձեռնարկատեր Դևիդ Ռոքֆելլերը մահացել է 101 տարեկան հասակում: РИА Новости-ի փոխանցմամբ՝ Դևիդ Ռոքֆելլերի մամուլի քարտուղարը տեղեկացրել է, որ Ռոքֆելլերը կյանքից հեռացել է քնած ժամանակ, երկուշաբթի օրը Նյու Յորքի Պոկանտիկո Հիլզ քաղաքի իր տանը:
«Մենք պատրաստ ենք վճռական քայլերի»,- «Հաց բերող» Արթուրի Սարգսյանին սատարողների երթի ժամանակ հայտարարեց Շահեն Հարությունյանը: Երթի մասնակիցները Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում նստացույց սկսեցին:
Չորս տարեկան ֆրանսիացի աղջնակը, միայնակ մնալով տանը, հեռախոսով զանգահարել է արտակարգ ծառայություններին, եւ պատասխանող ժանդարմը երեխայի հետ 45 րոպե զրուցել է մինչեւ նրա մոր վերադարձը: