Խորագիր:

Startup Boost Weekend. հայտնի են ուսանողների լավագույն երեք գաղափարները

Startup Boost Weekend. հայտնի են ուսանողների լավագույն երեք գաղափարները

Մարտի 17-19-ը Հայ-Ռուսական սլավոնական համալսարանում անցկացվեց Startup Boost Weekend ուսանողական միջոցառումը: Սա առաջին միջոցառումն է տեխնոլոգիաների ոլորտում, որտեղ թիրախը հենց ուսանողներն են: Այս միջոցառման շրջանակում Հայ-Ռուսական համալսարանի և Հայաստանի Ամերիկյան համալսարանի ուսանողները ներկայացրեցին իրենց գաղափարները և դրանց իրականացման ճանապարհները:

Միջոցառման ընթացքում մասնակիցները կազմեցին թիմեր, մշակեցին իրենց գաղափարները, ստացան մենթորների խորհուրդները և ներկայացան ժյուրիին` փիչինգի միջոցով։

Միջոցառման կազմակերպիչները նշում են, որ սա նոր հնարավորություն էր տարբեր հմտությունների տիրապետող ուսանողների, այդ թվում՝ բոլոր ստարտափ էնտուզիաստների համար` համատեղ ուժերով ընդամենը 54 ժամում նոր ստարտափներ ստեղծելու համար:

Փիչինգից հետե ժյուրին ընտրեց հաղթող երեք գաղափարները։ Առաջին հորիզոնականում Bridge ստարտափն է, որը կկապի ուսանողներին և աշխատողներին: Այս ստարտափը զարգացման հնարավորություն ստացավ EPIC ինկուբատորում, բացի այդ, ստարտափը կմասնակցի հուլիսին կայանալիք Sevan Startup Summit-ին: Թիմը ստացավ նաև 600 դոլար ֆինանսական պարգև:

2-րդ տեղը զբաղեցրեց Send to Soldier ստարտափը, իսկ 3-րդ-ը Quick Survey-ն է: 2-րդ տեղում հայտնված թիմը ստացավ 400 դոլար մրցանակ և գրքերի փաթեթ, իսկ 3-րդ տեղում հայտնված թիմը՝ որպես խրախուսական մրցանակ, ստացավ գրքերի փաթեթ:

Ըստ կազմակերպիչների՝ Startup Boost Weekend-ը կկրի շարունակական բնույթ և ուսանողներին հնարավորություն կտա հիմնել ստարտափ և ունենալ փորձառություն։

Նշենք նաև, որ միջոցառման կազմակերպիչներն են Հայ-Ռուսական համալսարանը և Հայաստանի Ամերիկյան համալսարանի Ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնը:

Սիրարփի Աղաբաբյան

Գովազդ
Լրահոս
Ամենաընթերցված
ՕրվաՇաբաթվաԱմսվա
2017-06-08
«Ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի հաղթանակն այս հակամարտության մեջ ոչ մի դեպքում Պուտինին չի գոհացնում»
«Ձեր հույսերը, որ Մոսկվան չի հակառակվի այդ փաստաթղթին, զուր են։ Մոսկվան կդժգոհի և ամենակտրուկ ձևով կխոչընդոտի դրա ստորագրմանը»։