Բաժիններ՝

Մահացել է Դևիդ Ռոքֆելլերը

Ամերիկյան լեգենդար ընտանիքի ներկայացուցիչ, ձեռնարկատեր Դևիդ Ռոքֆելլերը մահացել է 101 տարեկան հասակում: РИА Новости-ի փոխանցմամբ՝ Դևիդ Ռոքֆելլերի մամուլի քարտուղարը տեղեկացրել է, որ Ռոքֆելլերը կյանքից հեռացել է քնած ժամանակ, երկուշաբթի օրը Նյու Յորքի Պոկանտիկո Հիլզ քաղաքի իր տանը:

Դևիդ Ռոքֆելլերը Standard Oil ընկերության հիմնադիր և մարդկության պատմության մեջ առաջին դոլարային միլիարդատեր Ջոն Դևիսոն Ռոքֆելլերի թոռն է, ով Standard Oil կազմակերպության հիմնադիրն է ու մարդկության պատմության առաջին դոլարային միլիարդատերը:

Դեյվիդ Ռոքֆելերը ծնվել է 1915թ. Նյու Յորքում: Ավարտել է Հարվարդի համալսարանը, սովորել է տնտեսագիտության և քաղաքական գիտությունների Լոնդոնի դպրոցում, Չիկագոյի համալսարանում պաշտպանել է տնտեսագիտության դոկտորի աստիճան: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ռոքֆելերը հետախուզական աշխատանքներ է իրականացրել Հյուսիսային Աֆրիկայում և Ֆրանսիայում: Ռազմական հետախուզական գործունեությունը նա սկսել է որպես շարքային, իսկ ծառայությունն ավարտել է որպես կապիտան: Պատերազմից հետո` 1946թ. կարիերա է սկսել Chase Manhattan բանկում, իսկ 1961թ. դարձել է նույն բանկի նախագահը: 1981թ. Դեյվիդ ռոքֆելերն անցել է թոշակի:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս