Բաժիններ՝

Հայաստանը մասնակցել է «Մեկ աշխարհ. Ռումինիա» կինոփառատոնին

Բուխարեստում մարտի 13­-ից 19-­ը տեղի է ունեցել «Մեկ աշխարհ. Ռումինիա» մարդու իրավունքներին նվիրված փաստավավերագրական ֆիլմերի 10-­րդ միջազգային կինոփառատոնը, որի այս տարվա գործընկերներից էր Ռումինիայում ՀՀ դեսպանությունը։ «Կինոփառատոնին երեք տասնյակ երկրների շարքում մասնակցում էր նաև Հայաստանը՝ Հարություն Խաչատրյանի «Փակուղի» ֆիլմով, հաղորդում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը:

ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» շարքի երկրորդ` «Փակուղի» ֆիլմը ցուցադրվեց մարտի 18-­ին և 19-­ին Բուխարեստի «Էֆորիե» կինոթատրոնում և մեծ հետաքրքրություն առաջացրեց հանդիսատեսի մոտ:

Ֆիլմի ցուցադրությունից հետո մեկնաբանություններով հանդես եկան մշակութաբան, Բուխարեստի համալսարանի դասախոս դոկտոր Օանա Սուչիուն և ռումինահայ լրագրող Մադլեն Կարակաշյանը:

Ֆիլմի ցուցադրություններին, ինչպես նաև կինոփառատոնի տարբեր միջոցառումներին մասնակցեցին ռումինահայ համայնքի ներկայացուցիչներ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031