Բաժիններ՝

«Սերխիո Ագուերոյից և Ալեքսիս Սանչեսից բացի՝ ԱՊԼ-ում համաշխարհային մակարդակի այլ ֆուտբոլիստներ չկան». Ռայան Գիգզ

«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար կիսապաշտպան Ռայան Գիգզն իր կարծիքն է արտահայտել Անգլիայի Պրեմիեր լիգայի ֆուտբոլիստների վերաբերյալ և մեկնաբանել է, թե ինչու են անգլիական ակումբները վատ հանդես գալիս Չեմպիոնների լիգայում: Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ է դուրս եկել անգլիական թիմերից միայն «Լեսթերը»:

«Հիմա լավագույն ֆուտբոլիստներն ԱՊԼ-ում չեն: Սերխիո Ագուերոյից և Ալեքսիս Սանչեսից բացի՝ դժվար է մտաբերել համաշխարհային մակարդակ ունեցող ֆուտբոլիստների, ովքեր անգլիական թիմերի կազմում հանդես են գալիս Չեմպիոնների լիգայում: Դա է պատճառը, որ անգլիական թիմերը դուրս են մնում այդ մրցաշարից»,- Ռայանի խոսքերն է մեջբերում Goal-ը:

Գիգզը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում հանդես է եկել 1990-2014թթ.: Մանկունյանցիների կազմում անցկացրած 672 հանդիպումներում Ռայանը դարձել է 114 գոլի հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս