Դադարեցրեք մազաթափությունը, վերականգնեք տեսողությունը՝ օգտագործելով այս խառնուրդը
Budetezdorovy.ru կայքը գրում է, որ մազաթափությունն ամենահաճախ հանդիպող խնդիրներից է, որից ազատվելն այնքան էլ հեշտ չէ։ Այն կարող է երկաթի անբավարար քանակի, սիֆիլիսի, մաշկային հիվանդությունների, աուտոիմունային խանգարումների, քիմիաթերապիայի, հորմոնալ անհավասարակշռության և բազմաթիվ այլ խնդիրների արդյունք լինել։ Մյուս կողմից՝ ժամանակի ընթացքում մարդիկ բախվում են տեսողության հետ կապված խնդիրների։ Ըստ կայքի՝ այս խնդիրներից ազատվելու գործում կարող է օգնել այս բնական միջոցը։
Բաղադրիչներ
• 100 մլ կտավատի յուղ
• 2 կիտրոն
• 0.5 լիտր մեղր
• 3 պճեղ սխտոր։
Պատրաստման եղանակը։ Նախ հարկավոր է մաքրել սխտորը, բլենդերում խառնել կիտրոնի հետ, մինչև միատարր խառնուրդ ստանանք։ Ապա ավելացրեք կտավատի յուղը և նորից խառնեք։ Խառնուրդը լցրեք ապակե տարայի մեջ, պահեք սառնարանում։
Օգտագործման եղանակը։ Խորհուրդ է տրվում 1 ճաշի գդալ օգտագործել ուտելուց 30 րոպե առաջ։ Օրվա ընթացքում հարկավոր է օգտագործել 3 ճաշի գդալ։ Օգտագործեք փայտե գդալ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը