Բաժիններ՝

Պեկինում զուգարանի թղթի գողության դեմ պայքարի յուրօրինակ եղանակ են մշակել

Պեկինում հասարակական զուգարաններում զուգարանի թղթի գողության դեմ պայքարի յուրօրինակ եղանակ են մշակել, տեղեկացնում է The Telegraph-ը:

Պեկինի Տյան Տյանի զբոսայգու խցիկներում տեղակայել են դեմքերի ճանաչման սարքեր: Մարդը պետք է մոտենա տերմինալին եւ սքանավորի դեմքը, ինչից հետո կստանա 60 սանտիմետր զուգարանի թուղթ: Կրկին թուղթ կտրվի առաջին սքանավորումից սոսկ տասը րոպե հետո:

Քաղաքի իշխանությունները հարկադրված էին նման միջոցների դիմել դիսպենսերների հետ մեկտեղ զուգարանի թղթի գողության հաճախացած դեպքերից հետո: Զբոսայգու աշխատողների խոսքով՝ երբեմն գլանափաթեթն սպառվում էր 20 րոպեում: Սքաներների տեղակայումից հետո ընդամենը երեք օրում օգտագործվող թղթի քանակը հաջողվել է կրճատել գրեթե հինգ անգամ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս